Պեկինը զգուշացնում է Թայվանի տարածքում թռիչքներից խուսափելու մասին
Պեկինը զգուշացրել է ավիաընկերություններին խուսափել Թայվանի տարածքով թռիչքներ իրականացնելուց: Ըստ «ՌԱԻ նովոստի»-ի, այդ մասին հաղորդել է Bloomberg-ը՝ վկայակոչելով ավիափոխադրողներին։
«Չինաստանը զգուշացրել է Ասիայում գործող ավիաընկերություններին խուսափել թռիչքներից Թայվանի շրջակայքում, որտեղ զորավարժություններ են անցկացվում՝ ի պատասխան կղզի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցի»,-հայտնում է գործակալությունը:
Պաշտոնական ծանուցումն ավիաընկերություններին ուղարկվել է երեքշաբթի ուշ երեկոյան։ Ինչպես նշվում է՝ օդային տարածքի վեց գոտի է նշագրված որպես վտանգավոր։ Թռիչքների սահմանափակումներն ուժի մեջ են մտնում օգոստոսի 4-ի ժամը 8:00-ից օգոստոսի 7-ի ժամը 8:00-ն:
Փելոսին երեքշաբթի երեկոյան թռավ Թայբեյ, իսկ չորեքշաբթի առավոտյան նա հանդիպում ունեցավ Թայվանի աշխատակազմի ղեկավար Ցայ Ինգ Վենի հետ։ Սա նրա առաջին այցն է Թայվան 1997 թվականից ի վեր։ ԱՄՆ վարչակազմը նախազգուշացվել էր Չինաստանի նախագահից, որ «կրակի հետ խաղալը սպառնում է այրել»: ԱՄՆ-ը հավաստիացրել է, որ ճանաչում է «մեկ Չինաստանի» գաղափարը, սակայն շեշտել է, որ խոսնակն ինքն է որոշումներ կայացնում։
ՉԺՀ-ն Թայվանը համարում է իր նահանգը և միշտ դեմ է Թայբեյի ներկայացուցիչների, ներկայիս պաշտոնյաների և այլ երկրների հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների կամ զինվորականների միջև հանդիպումին:
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանը Թայվանի առաջնորդին սպառնում է «արագացված կոլապսով» և «մեծ աղետով»
- Չինաստանի բանակը Թայվանի մոտ կփորձարկի ոչ միջուկային հրթիռ
- Ավելի քան 300,000 մարդ է հետևում Փելոսիի ինքնաթիռի ընթացքին Թայվան հնարավոր այցի ժամանակ
- Չինական երկու ավիակիր ծով է դուրս եկել Փելոսիի՝ Թայվան հնարավոր այցից առաջ
- Չինաստանի բանակը հայտնել է պատերազմելու պատրաստ լինելու մասին՝ ամերիկացի սենատորի Թայվան կատարվելիք այցի կապակցությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան