Արամ Տեր-Հարությունյանն ազատ կարձակվի «Արմավիր» ՔԿՀ-ից․ Վահե Եփրիկյան
Փաստաբան Վահե Եփրիկյանը գրում է․
«Այսօր` 21։20 ֊ին, պաշտպանյալս` երկու ոստիկանների` փաստաբանական հարցմամբ ապացուցված կեղծ ցուցմունքներով ու կալանքի պայմանների և հիմքերի իսպառ բացակայության պայմաններում ընտանիքի միակ խնամակալ հանդիսացող, ողջ կյանքն իրավաչափ վարքագիծ դրսևորած, Քառասունչորսօրյա պատերազմին ու հետպատերազմական գործողություններին մասնակցած, սույն գործով ամբողջապես անմեղ Արամ Գրիգորի Տեր Հարությունյանն ազատ կարձակվի Արմավիր ՔԿՀ ֊ից։
Վստահեցնում եմ` այսօր 21։20 ֊ից սկսած հետամուտ եմ լինելու, որ առհասարակ դադարեցվի քրեական հետապնդումը ոչ միայն Արամի, այլև սույն գործով մյուս երեք պաշտպանյալներիս` Ցական Ցականյանի, Վահե Հարությունյանի ու Սարգիս Խաչերյանի նկատմամբ։
Ազատությու՜ն բոլոր քաղբանտարկյալներին»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան