Ֆրանսիայի իշխանությունները կարգելեն ռուսական ևս մեկ հեռուստաալիքի հեռարձակումը
Ֆրանսիական լրատվամիջոցները կարգավորող Arcom-ը դիմել է Eutelsat արբանյակային կապի օպերատորին՝ պահանջելով դադարեցնել NTV-Միռ հեռուստաալիքի հեռարձակումը Ուկրաինայի իրադարձությունները լուսաբանող պատմությունների պատճառով: «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին ասվում է կարգավորողի կայքում:
Հեռուստաալիքը մեղադրվում է «ռուսական քարոզչությանը» աջակցելու մեջ։ Պնդումները վերաբերում են առաջին հերթին ապրիլի 14-ից 24-ը НТВ-Միռ հեռուստաալիքի եթերում ցուցադրված տեսագրություններին։
Arcom-ը դժգոհ է եղել հեռուստաալիքով Ադոլֆ Հիտլերի հետ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համեմատությունից, ինչպես նաև այն պնդումից, որ Բուչայում իրադարձությունները կազմակերպել են ուկրաինացի նեոնացիստները։
Նաև կարգավորիչը հավանություն չի տվել եթերում արված հայտարարությանը, թե Կիևը ցանկանում է շարունակել ռազմական գործողությունները՝ չնայած ռուսական բանակի հաջողություններին՝ «մոտիվացված լինելով արևմտյան և եվրոպական որոշումներով»։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիան հայտնել է Նոտր Դամի բացման տարեթիվը
- Ռուսաստանի Դաշնությունում յուրաքանչյուր վեցերորդ բողոքը կապված է պատժամիջոցների հետ
- Ֆրանսիայի հրապարակում լռության րոպե է
- ՌԴ-ն ճանաչել է Աբխազիային, Աբխազիան էլ կօգնի ՌԴ-ին շրջանցել պատժամիջոցները
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում