Սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը փոխանցվել է Բաքվին. ՀՀ ՊՆ
Հուլիսի 23-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի սահմանային գոտում հայ դիրքապահները հայտնաբերել են Հայաստան-Ադրբեջան սահմանը հատած՝ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, շարքային Կամիզ Մյուբարիզի Իբաևին։ Վերջինիս կողմից սահմանը հատելու պատճառների պարզաբանման արդյուքում պարզվել է, որ նա մոլորվել է։
ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդմամբ, այսօր Իբաևը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղապահ զորախմբի հրամանատարության միջոցով փոխանցվել է ադրբեջանական կողմին։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում