Դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ՝ Ավետիք Չալաբյանը կրկին կալանավորվեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատաքննությանը հանրային մեղադրողն առաջարկեց Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը, գումարի չափը թողնելով դատարանի որոշմանը։ Այսինքն, դատախազը կալանք չէր պահանջում։
Ավետիք Չալաբյանի պաշտպանը նշեց, որ ցանկացած դեպքում խափանման միջոց կիրառելու համար անհրաժեշտ է հիմնավոր կասկած։
«Այս պայմաններում դատարանը, երբ քննարկում է խափանման միջոցի հարցը, պետք է անդրադառնա հիմնավոր կասկածին»,- ասաց պաշտպանը՝ ընդգծելով, որ օրենքի հիման վրա ձեռք բերված ապացույց չկա այս գործով։
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց 3 ամիս ժամկետով կալանավորել Ավետիք Չալաբյանին:
Ա.Չալաբյանը կալանավորվել էր մայիսի 14-ին։ Հուլիսի 11-ին կալանքի ժամկետը երկարացրել էր ևս 15 օրով։ Հուլիսի 27-ից ազատության մեջ է, քանի որ կալանքի ժամկետը լրացել է։
«Դատալեքս»-ում հրապարակված մեղադրական եզրակացության համաձայն. «Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի մայիսի 4-ին Երևան քաղաքի Աբովյան 12 հասցեում գտնվող՝ «Դալան» ռեստորանում, այնուհետև մայիսի 08-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի սենյակում նշված համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին և նրա միջոցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին ու համալսարանի ուսանողներին ՀՀ-ում «Դիմադրություն» և «Համախմբում» շարժումների հավաքներին՝ անհնազանդություններ, բողոքի ակցիաներին, ցույցերին, փողոցներ փակելու գործողություններին մասնակցելու նպատակով դիտավորությամբ նյութապես շահագրգռել է՝ առաջարկելով 2.000.000 ՀՀ դրամ գումար»:
Հարակից հրապարակումներ`
- Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթը չի կարճվի
- Դատական նիստերի ընթացքում հնարավոր է վիճակս վատանա. Ավետիք Չալաբյան
- Այս պայքարը մեր երկրում օրենքի իշխանության և արդարության հաստատման համար է. Չալաբյանի պաշտպանական խումբ
- Եթե ես այստեղ Արմեն Գրիգորյանի պես ուշաթափվեմ կամ մահանամ, դրանով ո՞վ է շահելու. Չալաբյան
- Ձեզանից անկախություն և անաչառություն չենք ակնկալում. Չալաբյանի պաշտպանը՝ դատավոր Մնացականյանին
- Ավետիք Չալաբյանի գործով մեղադրական եզրակացությունում կան թերություններ, բացթողումներ, խեղաթյուրումներ. Պաշտպան
- Չալաբյան. Հետևողական պայքարենք մեր ազատության, մեր իրավունքների և մեր իդեալների համար
- Գործող իշխանությունները ձգտելու են կրկին կալանավորել Ավետիք Չալաբյանին. Պաշտպանական թիմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան