Այսօր երկու մարդու մոտ կա հայերի սև ցուցակ՝ Ալիևի և Փաշինյանի. Քրիստինե Վարդանյան
Ոստիկանության ուժեր են բերվել ՀՀ ԱԳՆ-ի շենքի պաշտպանությունն ուժեղացնելու համար: Մինչ այդ ընդդիմությունը հայտարարել էր, որ հուլիսի 3-ին բողոքի ակցիա է կազմակերպելու ընդդեմ սփյուռքահայերի ՀՀ մուտք գործելու ապօրինի արգելքի դեմ:
Ընդդիմությունն անթույլատրելի է համարում Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների մեջ սեպ խրելը:
Հիշեցնենք, որ իշխանությունները ՀՅԴ-ի ԵՄ երկրների կազմակերպությունների ներկայացուցիչներ Մուրադ Փափազյանին, Սյունե Աբրահամյանին և Մասիս Աբրահամյանին «Զվարթնոց» օդանավակայանից հետ են ուղարկել՝ թույլ չտալով մուտք գործել Հայաստան և համարելով անցանկալի անձ:
«Այստեղ եմ ոչ միայն «Հայաստան» դաշինքի անդամ, այլ նաև զորակցելու և հետևելու, որ սփյուռքահայերի իրավունքները պաշտպանված լինեն և իմ վրդովմունքը հայտնել այս աննախադեպ ապօրինությանը: Սովորաբար ասում են, որ վրեժխնդրությամբ երկիր չես կառուցի, բայց տեսնում ենք, որ իշխանությունները վրեժխնդրության ճանապարհն են բռնել: Ամեն ինչ անում են, որ արգելված լինի իշխանությունների դեմ բողոքելը: Այսինքը՝ իրենց կարճ խելքով փորւձում են մարդկանց, ում համար առաջնային է հայրենիքը, ովքեր հաճախ կամավոր մեկնել են հայրենիք՝ կյանքի գնով պաշտպանելու այն, վախեցնել, սահմանափակումներ մտցնել՝ Հայաստանի ներսում ազատությունից զրկելով և սփյուռքի գործիչներին արգելելով մուտք գործել Հայաստան, այդպիսով սեպ խրելով Հայաստան-Սփյուռք հարաբերություններում: Հատկապես այս պայմաններում երևույթն այնքան անթույլատրելի շքեղություն է, որ այլ բացատրություն՝ բացի թշնամական օրակարգի սպասարկումն անհնար է գտնել»,-ԱԳՆ շենքի դիմաց հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը և հավելեց, «Այսօր երկու մարդու մոտ կա հայերի սև ցուցակ՝ Ալիևի և Փաշինյանի»: