Ադրբեջանի պահանջով, կարծես, ժամանակից շուտ Հայաստանից Արցախ զորակոչված զինծառայողների զորացրում է իրականացվել. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Արդեն 2 օր է ամենատարբեր աղբյուրներով շրջանառվում է Հայաստանից Արցախ զորակոչված պարտադիր ժամկետային զինծառայողների վերջին զորակոչը շտապ զորացրելու մասին լուրերը։
Հիշեցնեմ, որ ՀՀ-ից Արցախ վերջին անգամ զորակոչ եղել է 2020 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին, իսկ 44-օրյա պատերազմից հետո, 2021 թվականի ձմռանն անցկացված զորակոչին, ՀՀ-ից Արցախ այլևս մեկնում չի եղել։
Չնայած այն հանգամանքին, որ 2022 թվականի օգոստոս ամսվա ընթացքում Արցախում զորացրվելու էին ՀՀ-ից դեռ 2 տարի առաջ զորակոչված մեր տղերքի վերջին խմբերը, սակայն Ադրբեջանի պահանջով, կարծես, ժամանակից շուտ զորացրում է իրականացվել։
Այսինքն՝ ինչպես այս, այնպես էլ՝ Լաչինի միջանցքը փակելու հարցում, բացի իր քաղաքական առաջնահերթությունները իրացնելուց, Ադրբեջանն ամեն ինչ անում է ՀՀ իշխանությանը մինչև վերջ ստորացնելու համար։
Արցախի իշխանությունը, Պաշտպանության բանակը պետք է դեռ մեկնաբանեն, թե ինչո՞ւ է հրատապ կերպով զորացրում իրականացվում, երկրորդ, ինչ փաստաթղթի հիման վրա»։
Հարակից հրապարակումներ`
- Լարվածությունը շփման գծի որոշ հատվածներում շարունակում է պահպանվել. Արցախի ՊՆ
- Ադրբեջանը առաջիկայում անցակետ կտեղակայի դեպի Բերձոր, Աղավնո, Սուս գնացող հատվածում. Աբրահամյան
- Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ
- Ադրբեջանական վերջին ագրեսիայի հիմքում Հայաստանի իշխանությանը իջեցված 2 պահանջ է. Աբրահամյան
- Չտրվեք ՀՀ իշխանությունների քաղաքական աճպարարություններին. Աբրահամյանը՝ ՊԲ հրամանատարին
- Կուլիսներում թեմաներ են եռում, որոնք կարող են Հայաստանի ու Արցախի համար ծանր հետևանքներ ունենալ․ Տիգրան Աբրահամյան