Սա Նիկոլ Փաշինյանի և նրա վարչակազմի ուղիղ պատվերն է. Ավետիք Չալաբյան
«Բոլորիս աչքի առաջ դատարանը բացարձակ կամայական, առանց որևէ հիմնավորման, կասկածի, խելահեղ որոշում ընդունեց ու ինձ կալանավորեց երեք ամսով»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյան՝ անդրադառնալով դատարավոր Մնացական Մարտիրոսյանի՝ իրեն երեք ամսով կալանավորելու որոշմանը։
Նա ընդգծեց, որ սա մի բացատրություն ունի. «Սա այս երկրի քաղաքական իշխանությունների ուղիղ պատվերն է։ Այս երկրում չկա ոչ մի դատավոր, որ ինքնուրույն կարողանա նման խելահեղ որոշում ընդունել։ Չկա այդպիսի դատավոր։
Այս դատավորն իրականացնում է Նիկոլ Փաշինյանի և նրա վարչակազմի ուղիղ պատվերը և դրա վկայությունները բազմաթիվ են՝ սկսած նրանից, թե որտեղից է սկսվել այսպես կոչված քրեական գործը, ինչպես է ընթանում, հիմա էլ տեղի ունեցավ ամենամեծ աբսուրդը՝ առանց հիմքերի, առանց օրինական ուժի մեջ մտած դատավճռի շարունակվում է իմ ազատազրկումը»։
Ավետիք Չալաբյանն ասաց, որ իրեն անազատության մեջ պահելով չեն կարող լռեցնել։
«Այս վարչակարգը ենթադրելով, որ ինձ ազատազրկելով, կարող է ինձ լռեցնել, խորապես սխալվում է։
Նույնիսկ կալանավայրում ես ավելի ազատ եմ, քան իրենք ու իրենց ուսապարկերը։ Իրենք ստրուկ են, ես ազատ մարդ եմ։ Ազատ մարդուն իրենք չեն կարող խլացնել։ Եվ ամեն ազատ մարդու հետևից ուրիշ ազատ մարդիկ են գալու, վերջապես ստրուկներին երկրից դուրս են նետելու։ Դատավորը, որը փորձում է արդարադատության քողի տակ իրականացնել բացարձակ ապօրինի հետապնդում, այդ ստրուկներից մեկն է։ Բացարձակ անհաղորդ է բոլոր փաստարկներին, նույնիսկ չի ուզում իր որոշումները հիմնավորել, ընտրողաբար մեկնաբանում է Քրեադատավարական օրենսգրքի հոդվածները։
Այս դատավորը թող չմտածի, որ սա վերջանալու է ընդամենը վերաքննիչ բողոքով։ Այն մարդիկ, որոնք այսօր ինձ ապօրինի քրեական հետապնդման են ենթարկում, ապօրինի սահմանափակում եմ ոչ միայն իմ, նաև հասարակության իրավունքները լսելու ազատ խոսք, այդ մարդիկ նստելու են մեղադրյալի աթոռին, մեր տեղերը փոխվելու են։
Այս դատավորը և այն բոլոր մարդիկ, որոնք այս դատավորին մղել են այս ապօրինության, նստելու են մեղադրյալի աթոռին, մենք դրան հասնելու ենք»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Վախկոտ իշխանությունները հերթական անգամ ապացուցեցին՝ իրենց միակ հենարանն իրենց հնազանդ ծառայող իրավապահ համակարգն է. Վանեցյան
- Դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ՝ Ավետիք Չալաբյանը կրկին կալանավորվեց
- Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթը չի կարճվի
- Դատական նիստերի ընթացքում հնարավոր է վիճակս վատանա. Ավետիք Չալաբյան
- Այս պայքարը մեր երկրում օրենքի իշխանության և արդարության հաստատման համար է. Չալաբյանի պաշտպանական խումբ
- Եթե ես այստեղ Արմեն Գրիգորյանի պես ուշաթափվեմ կամ մահանամ, դրանով ո՞վ է շահելու. Չալաբյան
- Ձեզանից անկախություն և անաչառություն չենք ակնկալում. Չալաբյանի պաշտպանը՝ դատավոր Մնացականյանին
- Ավետիք Չալաբյանի գործով մեղադրական եզրակացությունում կան թերություններ, բացթողումներ, խեղաթյուրումներ. Պաշտպան