Փաշինյանն ու իր թիմակիցները 2010-ից այդ «դատավորին» բնութագրեցին «խամաճիկային դատարան, դահիճ, Մացո». Վարդևանյան
Փաստաբան, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրում է.
«Տարիներ առաջ «դատավոր» Մնացական Մարտիրոսյանը կալանավորում, այնուհետև ազատազրկման է դատապարտում Նիկոլ Փաշինյանին: Վերջինս ու իր թիմակիցները 2010 թվականից այդ «դատավորին» բնութագրեցին «խամաճիկային դատարան, դահիճ, Մացո և այլն»:
Տարիներ անց այդ անձը ու իր թիմը դառնում են իշխանություն, իսկ նույն «դատավորը» ում բնութագրում էին «խամաճիկային դատարան» ոչ միայն շարունակում է որպես դատավոր հանդես գալ, այլ հավակնում է Դատարանի նախագահ լինել, ու դրա համար կալանավորում է բոլորին:
Այդ մարդու նիստի ժամանակ մարդու մահ է լինում, իսկ ինքը չի փոխվում: Այսօր Ավետիք Չալաբյանի գործով դատախազը, մեղադրանքի պատասխանատուն ՉԻ ԱՌԱՐԿՈւՄ այլ խափանման միջոցի կիրառմանը, բայց «դատավորը» կալանավորում է: Նոր քրեական դատավարության օրենսգիրքը նման իրավիճակում, երբ անձն ազատվել էր կալանքից չի թույլատրում առանց ՆՈՐ հանգամանքի կրկին կալանավորել, բայց դա էլ է անտեսվում:
Փաստ է` օրվա իշխանությունների համար, վերջ չկա աննախադեպ ապօրինություններին...»։
Հարակից հրապարակումներ`
- Սա Նիկոլ Փաշինյանի և նրա վարչակազմի ուղիղ պատվերն է. Ավետիք Չալաբյան
- Դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ՝ Ավետիք Չալաբյանը կրկին կալանավորվեց
- Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթը չի կարճվի
- Դատական նիստերի ընթացքում հնարավոր է վիճակս վատանա. Ավետիք Չալաբյան
- Այս պայքարը մեր երկրում օրենքի իշխանության և արդարության հաստատման համար է. Չալաբյանի պաշտպանական խումբ
- Եթե ես այստեղ Արմեն Գրիգորյանի պես ուշաթափվեմ կամ մահանամ, դրանով ո՞վ է շահելու. Չալաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին