Հենց վերջին ՀՀ զորակոչիկներին կապիտուլյանտները հանեցին Արցախից, թուրքերն անցան հարձակման. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Արցախում նորից թեժ մարտեր են:
Հենց վերջին ՀՀ զորակոչիկներին կապիտուլյանտները հանեցին Արցախից, թուրքերն անցան հարձակման։
Արցախը վերցնելուց հետո հաջորդը Սյունիքն է լինելու։ Ու իրենք չեն կանգնելու ոչ մի բանի առջև, ոչ մի բանի: Չկա Հայաստանում մի հողակտոր, որին տիրելու հանդեպ Ադրբեջանն ու Թուրքիան հավակնություն չունենան: Պարզապես չկա: Ուզում է 3 միլիոն հայ առավոտից երեկո «խաղաղություն» մուրա, «համակեցություն» քարոզի. զիջումների գնա, թուրքերը նվաճելու են: Ու ամեն նվաճման հետ հաջորդին դիմադրելը ավելի բարդ է լինելու։
Այս ամենն ավարտվելու է միայն այն ժամանակ, երբ մենք չլինենք։ Ու վերջ։ Կամ չի ավարտվելու, եթե պայքարենք: Իսկ պայքարելու առաջին քայլը ազգային իշխանության հաստատոմն է: Ժամանակը գնալով քչանում է»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան