Չալաբյանին կալանավորելու դատարանի որոշումը որևէ կերպ չի կարող իրավաչափ համարվել. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Քրեական դատավարության գործող օրենսգիրքը դատաքննության (այլ ոչ թե նախաքննության) փուլում գտնվող գործերով դատարանին իսկապես հնարավորություն տալիս է, ի հեճուկս դատախազի դիրքորոշման, կիրառել կալանք։
ԲԱՅՑ
Ակնհայտ է, որ դատարանն այդպիսի որոշում կարող է կայացնել միայն ու միմիայն բացառիկ հանգամանքների պարագայում, և այդ հանգամանքները պետք է հստակ ներկայացվեն թե՛ կողմերին և թե՛ հանրությանը։
Ի՞նչ տեղի ունեցավ րոպեներ առաջ Կենտրոնի դատարանի չարաբաստիկ 3-րդ դահլիճում։
Դատախազը հայտարարեց, որ Չալաբյանի նկատմամբ բավարար է գրավի կիրառումը, իսկ դատարանն անսպասելիորեն որոշեց կիրառել կալանք։ Ընդ որում, բացի ընդհանրական ձևակերպումներից՝ որևէ ավել բան ես չլսեցի։ Հետևաբար՝ դատարանի այդ որոշումը որևէ կերպ չի կարող իրավաչափ համարվել։
Հուսով եմ՝ Տիգրան Սիմոնյանից ազատված վերաքննիչ դատարանը հստակ դիրքորոշում կարտահայտի, որ նման բան հնարավոր է միմիայն փաստերով (այլ ոչ թե ենթադրություններով) հստակորեն հիմնավորված բացառիկ դեպքերում, կարձանագրի, որ այդ չափորոշիչը Չալաբյանի պարագայում ապահովված չէ, և կվճռի վերականգնել նրա ազատությունը։
Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն ու իր թիմակիցները 2010-ից այդ «դատավորին» բնութագրեցին «խամաճիկային դատարան, դահիճ, Մացո». Վարդևանյան
- Սա Նիկոլ Փաշինյանի և նրա վարչակազմի ուղիղ պատվերն է. Ավետիք Չալաբյան
- Վախկոտ իշխանությունները հերթական անգամ ապացուցեցին՝ իրենց միակ հենարանն իրենց հնազանդ ծառայող իրավապահ համակարգն է. Վանեցյան
- Դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ՝ Ավետիք Չալաբյանը կրկին կալանավորվեց
- Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթը չի կարճվի
- Դատական նիստերի ընթացքում հնարավոր է վիճակս վատանա. Ավետիք Չալաբյան
- Այս պայքարը մեր երկրում օրենքի իշխանության և արդարության հաստատման համար է. Չալաբյանի պաշտպանական խումբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան