Ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ. ԱՀ ՊԲ
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել 7 զինծառայող, որից 6-ի կյանքին վտանգ չի սպառնում, մյուս վիրավորի վիճակը գնահատվում է ծանր:
Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ»:
Հարակից հրապարակումներ`
- Հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը. Արցախի ՊՆ
- Փարուխում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մեկ զինծառայող է վիրավորվել. ՌԴ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան