Ադրբեջանը հայտարարել է Արցախի Հանրապետությունում «Վազմեզդիե» գործողության մասին
Այսօրվա դեպքերի մասին, երբ Ադրբեջանը խախտել է առանց այն էլ իր պայմաններով թելադրած հրադադարը, գրում է dw-ն։
Ադրբեջանը հայտարարել է «Վոզմեզդիե» (հատուցում) ռազմական գործողության մասին Արցախի Հանրապետությունում։ Գործողություն, որ փաստացի հարձակում է Հանրապետության վրա։
«Այդ տարածքների ապառազմականացումը բացարձակապես անհրաժեշտ է»,- dw.com-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Լրատվամիջոցը փոխանցում է «մի շարք բարձունքների գրավման» մասին,«մի քանի մարտական դիրքերի ոչնչացման» մասին։
Իսկ ՌԴ ՊՆ խաղաղապահների գործունեության մասին տեղեկագրում ասվում է, որ Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ Սարիբաբի բարձունքի շրջանում։ Արցախի Հանրապետությունում հրադադարի խախտման մասին գրում է Ռիա Նովոստին։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կայունացնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան