Դատական նիստերի ընթացքում հնարավոր է վիճակս վատանա. Ավետիք Չալաբյան
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում է «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատաքննությունը։
Նիստի սկզբում Ավետիք Չալաբյանը հայտարարեց, որ երեկ անցել է բժշկական ստուգում, ախտորոշվել է հիպերտենզիա 3-րդ աստիճանի, նշանակվել է սրտաբանի վերահսկողությամբ ամբուլատոր բուժում։
«Դատական նիստերին կհաճախեմ, բայց չեմ բացառում, որ կարող է նիստերի ընթացքում վիճակս վատանա, քանի որ 3-րդ աստիճանի հիպերտենզիայի դեպքում կարող է հիպերտոնիկ կրիզ առաջանալ։ Երբ զգամ վիճակս վատանում է, տեղյակ կպահեմ դատարանին, թույլտվություն կհայցեմ, որպեսզի դատական նիստը հետաձգվի»,- նշեց Ա. Չալաբյանը։
Դատավոր Մնացական Մարտիրոսյանն ասաց, հենց խնդիրն առաջանա, անմիջապես կդադարեցնեն նիստը. «Անհոգ եղեք»։
Ա.Չալաբյանը կալանավորվել էր մայիսի 14-ին։ Հուլիսի 11-ին կալանքի ժամկետը երկարացրել էր ևս 15 օրով։ Հուլիսի 27-ից ազատության մեջ է, քանի որ կալանքի ժամկետը լրացել է։
«Դատալեքս»-ում հրապարակված մեղադրական եզրակացության համաձայն. «Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի մայիսի 4-ին Երևան քաղաքի Աբովյան 12 հասցեում գտնվող՝ «Դալան» ռեստորանում, այնուհետև մայիսի 08-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի սենյակում նշված համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին և նրա միջոցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին ու համալսարանի ուսանողներին ՀՀ-ում «Դիմադրություն» և «Համախմբում» շարժումների հավաքներին՝ անհնազանդություններ, բողոքի ակցիաներին, ցույցերին, փողոցներ փակելու գործողություններին մասնակցելու նպատակով դիտավորությամբ նյութապես շահագրգռել է՝ առաջարկելով 2.000.000 ՀՀ դրամ գումար»:
Դատական նիստը՝ ուղիղ եթերում։
Հարակից հրապարակումներ`
- Այս պայքարը մեր երկրում օրենքի իշխանության և արդարության հաստատման համար է. Չալաբյանի պաշտպանական խումբ
- Եթե ես այստեղ Արմեն Գրիգորյանի պես ուշաթափվեմ կամ մահանամ, դրանով ո՞վ է շահելու. Չալաբյան
- Ձեզանից անկախություն և անաչառություն չենք ակնկալում. Չալաբյանի պաշտպանը՝ դատավոր Մնացականյանին
- Ավետիք Չալաբյանի գործով մեղադրական եզրակացությունում կան թերություններ, բացթողումներ, խեղաթյուրումներ. Պաշտպան
- Չալաբյան. Հետևողական պայքարենք մեր ազատության, մեր իրավունքների և մեր իդեալների համար
- Գործող իշխանությունները ձգտելու են կրկին կալանավորել Ավետիք Չալաբյանին. Պաշտպանական թիմ
- Երախտապարտ կլինեմ, եթե մեկ շաբաթով հետաձգվի դատական նիստը, հնարավորություն ունենամ վերականգնել առողջությունս. Չալաբյան
- Ես հայտնվել եմ ազատության մեջ ոչ նրա համար, որ իշխանությունն ինձ բաց է թողել. Ավետիք Չալաբյան
- Ակնհայտ է, որ այս շտապողականության նպատակը Ավետիք Չալաբյանին կրկին կալանավորելն է. Մենուա Սողոմոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան