
Շրյոդերը պնդում է, որ հանդիպել է Պուտինի հետ Մոսկվա կատարած այցի ժամանակ
Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը (պաշտոնավարել է 1998-2005 թթ.) պնդում է, որ հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անցյալ շաբաթ Մոսկվա կատարած իր այցի ժամանակ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա հայտարարել է չորեքշաբթի օրը Stern-ի հետ հրապարակված հարցազրույցում։
«Իհարկե, Գերմանիան և դաշնային կառավարությունը հատուկ պատասխանատվություն են կրում՝ հատկապես Ֆրանսիայի հետ միասին: Ինձ մոտ տպավորություն է, որ այս պահին քիչ բան է տեղի ունենում, քանի որ մի բան պարզ է՝ առանց բանակցությունների խնդիրը չի լուծվի»,-ասել է Շրյոդերը, և հավելել. «Եվ ընդհանրապես՝ ես չեմ ուզում կառավարությունից խլել որևէ մեկի միջնորդական աշխատանքը, բայց ինչո՞ւ պետք է դադարեցնեմ բանակցությունները, որոնք օրինականորեն հնարավոր են և ինձ ու իմ ընտանիքին անհանգստություն չեն պատճառի»: