Չալաբյանի օրինակով Նիկոլի ուղերձն է՝ իր գրպանի տուզիկներից բացի, որևէ այլ նոր խաղացողների չի հանդուրժելու. Վրթանեսյան
«Ռազմինֆո»-ի համակարգող, տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ավետիք Չալաբյանին նորից կալանավորեցին 3 ամսով։
Ընդ որում արդեն այն կարգի թքած ունեն նույնիսկ ձևական կողմի վրա, որ դատախազն ընդամենը պահանջում է գրավի դիմաց Ավետիքին թողնել ազատության մեջ, իսկ դատավորը կալանք է տալիս։ («Դատավոր» բառն այստեղ օգտագործելը զավեշտալի է, զուտ իներցիայով եմ շարունակում այդպես կոչել)։
Ոմանք կարող են «ապշել», անվանել սա «աբսուրդ», «չհավատալ» ևն։ Բայց ապշելու բան բացարձակապես չկա. դասագրքային դրսևորումներ են բռնապետության։
Նիկոլն ուզում է Ավետիք Չալաբյանի օրինակով ուղերձ տալ բոլորին, որ իր գրպանի տուզիկներից բացի, որևէ այլ նոր խաղացողների քաղաքական դաշտում չի հանդուրժելու։ Ինչպես և դիմադրության շարժման ակտիվ երիտասարդներին պատժիչ եռամսյա հավաքների տանելն է մարդկանց քաղաքական բողոքներից հեռու պահելու համար։
Ու եթե արդեն այս իրողությունը հասկացել եք, ապա պիտի նաև հասկանաք, որ այն հայը, ով չի ցանկանում կորցնել իր հայրենիքը, իր անցյալը, ներկան, ապագան, ազատությունը, այլ տարբերակ չունի քան քաղաքականությամբ զբաղվել սկսելը։
Ինչպես Մխոյանն էր ամիսներ առաջ շատ դիպուկ ձևակերպել. այսօր հայ մնալն ինքնին քաղաքական ընտրություն է։
Հարակից հրապարակումներ`
- Չալաբյանին կալանավորելու դատարանի որոշումը որևէ կերպ չի կարող իրավաչափ համարվել. Ռուբեն Մելիքյան
- Փաշինյանն ու իր թիմակիցները 2010-ից այդ «դատավորին» բնութագրեցին «խամաճիկային դատարան, դահիճ, Մացո». Վարդևանյան
- Սա Նիկոլ Փաշինյանի և նրա վարչակազմի ուղիղ պատվերն է. Ավետիք Չալաբյան
- Վախկոտ իշխանությունները հերթական անգամ ապացուցեցին՝ իրենց միակ հենարանն իրենց հնազանդ ծառայող իրավապահ համակարգն է. Վանեցյան
- Դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ՝ Ավետիք Չալաբյանը կրկին կալանավորվեց
- Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթը չի կարճվի
- Դատական նիստերի ընթացքում հնարավոր է վիճակս վատանա. Ավետիք Չալաբյան
- Այս պայքարը մեր երկրում օրենքի իշխանության և արդարության հաստատման համար է. Չալաբյանի պաշտպանական խումբ
- Եթե ես այստեղ Արմեն Գրիգորյանի պես ուշաթափվեմ կամ մահանամ, դրանով ո՞վ է շահելու. Չալաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան