Մենք էլ ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար քայլեր ձեռնարկում՝ Ադրբեջանի հետ խորհրդակցելով. Չավուշօղլու
Թուրքիայի, Ուզբեկստանի և Ադրբեջանի արտաքին գործերի, տրանսպորտի և առևտրի նախարարների՝ Ուզբեկստանում տեղի ունեցած համաժողովում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքին: Լուրը հայտնում է aliqmedia.am-ը
«Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան ձգտում է՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման բանակցությունները հաջողությամբ ավարտվեն: Նա հավելել է, որ Հարավային Կովկասում հաղորդակցությունների շուտափույթ բացումը բխում է տարածաշրջանային բոլոր երկրների շահերից։
«Աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հաղորդակցության, սահմանազատման և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին: Մենք էլ ենք հարաբերությունների կարգավորման համար քայլեր ձեռնարկում, հատուկ ներկայացուցիչների հանդիպումների միջոցով և Ադրբեջանի հետ խորհրդակցելով առաջ ենք շարժվում»,- շեշտել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը»,-ասվում է լուրում:
Հարակից հրապարակումներ`
- Չավուշօղլու. Եվրոպայի և Ասիայի հակամարտությունները Թուրքիային ստիպում են նոր տրանսպորտային միջանցքներ փնտրել
- Չավուշօղլու. Թուրքիան Հայաստանից կոնկրետ քայլեր է ակնկալում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ
- Թուրքիան կառուցողական դեր է ստանձնում Սև ծովում հացահատիկի միջանցքի համար. Չավուշօղլու
- Չավուշօղլուն Անկարայում Լավրովի հետ բանակցություններն արդյունավետ է գնահատել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան