Չինաստանը Թայվանի առաջնորդին սպառնում է «արագացված կոլապսով» և «մեծ աղետով»
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի Թայվանի գործերի գրասենյակի խոսնակ Մա Սյաոգուանգը հայտարարել է, որ Թայվանի իշխանությունների «կազմաքանդման գործողությունները» կարագացվեն, ինչպես նաև՝ Թայվանի վարչակազմի ղեկավարի կառավարման համակարգի փլուզումը: Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ կղզու իշխանությունները «առաջնորդվում են նեղ անձնական և շահադիտական կուսակցական նկատառումներով՝ առևտուր անելով իրենց ժողովրդի շահերով:
«Ոչ մի մարդ, ոչ մի քաղաքական ուժ չպետք է թերագնահատի այն վճռականությունը, որով Չինաստանը կպաշտպանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,-ասել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ասել էր, որ ամերիկյան պատվիրակությունը ժամանել է Թայվան՝ վերահաստատելու կղզուն աջակցելու իրենց հանձնառությունը։ Այս մասին նա հայտարարել է Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինգ Վենի հետ հանդիպմանը։
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանի բանակը Թայվանի մոտ կփորձարկի ոչ միջուկային հրթիռ
- Ավելի քան 300,000 մարդ է հետևում Փելոսիի ինքնաթիռի ընթացքին Թայվան հնարավոր այցի ժամանակ
- Չինական երկու ավիակիր ծով է դուրս եկել Փելոսիի՝ Թայվան հնարավոր այցից առաջ
- Չինաստանի դատարանը կնոջը պարտավորեցրել է 560 հազար դոլար վճարել սիրեկանի կնոջը
- Չինաստանի բանակը հայտնել է պատերազմելու պատրաստ լինելու մասին՝ ամերիկացի սենատորի Թայվան կատարվելիք այցի կապակցությամբ
- Նենսի Փելոսին և Սիմոնյանը համակարծիք են՝ ԼՂ հակամարտության վերջնական կարգավորումը կարող է ձեռք բերվել Մինսկի խմբի հովանու ներքո