ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանի դեմ «հիբրիդային ռազմական արշավի» պատճառով միջուկային հակամարտության վտանգ կա
Ռուսաստանի դեմ սանձազերծված «հիբրիդային ռազմական արշավը» կարող է հանգեցնել զինված հակամարտության միջուկային զինանոց ունեցող երկրների միջև: «Ինտերֆաքս»-ը հայտնում է, որ այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Վիշնևեցկին՝ ելույթ ունենալով Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի 10-րդ կոնֆերանսում: (NPT):
«Հիբրիդային ռազմական արշավ է սանձազերծվել Ռուսաստանի դեմ, որը ստիպված է պաշտպանել անվտանգության հիմնարար շահերն պաշտպանելու իր օրինական իրավունքը: Հիբրիդային պատերազմը հղի է միջուկային տերությունների միջև անմիջական զինված հակամարտությամբ»,- Վիշնևեցկու խոսքից մեջբերում է արել ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության Մշտական առաքելության կայքը:
Նա նշել է, որ լարվածության աճն ուղեկցվում է սպառազինությունների վերահսկման համակարգի ճգնաժամով, «որի մասշտաբները նորագույն պատմության մեջ նախադեպ չունեն»։
«Ռուսաստանը հետևողականորեն զգալի գործնական ներդրում է կատարում աշխարհը զանգվածային ոչնչացման զենքի սպառնալիքից ազատելու գործում:
Հարակից հրապարակումներ`
- Բայդեն. ԱՄՆ-ը մշակել է Իրանի հետ միջուկային գործարքին լիարժեք վերադառնալու ծրագիր
- Մեդվեդևը հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ անմիջական հակամարտության և միջուկային պատերազմի վտանգների մասին
- Լավրովը միջուկային պատերազմի սպառնալիքն իրական է անվանել