ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանի և Արևմուտքի միջև կառուցողական համագործակցության դարաշրջանն ավարտվել է
ՌԴ ԱԳՆ արտաքին քաղաքականության պլանավորման դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Դրոբինինը «Մեժդունարոդնայա ժիզն» ամսագրի համար գրած իր հոդվածում ասել է, որ արևմտյան երկրների հետ Ռուսաստանի կառուցողական փոխգործակցության դարաշրջանն անդառնալիորեն ավարտվել է՝ անկախ Ուկրաինայում հատուկ գործողության արդյունքից։ Այդ մասին հայտնում է «Գազետո ռու»-ն:
«Անկախ Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության տևողությունից և արդյունքից, արդեն կարելի է փաստել, որ Արևմուտքի հետ ընդհանուր առմամբ կառուցողական, թեև՝ ոչ խնդրահարույց համագործակցության երեսնամյա դարաշրջանը անդառնալիորեն ավարտվել է»,-գրել է նա։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը թևակոխել է ԱՄՆ-ի գլխավորած ոչ բարեկամ երկրների դաշինքի հետ առճակատման սուր փուլ։
«Հակառակորդի նպատակն է ռազմավարական պարտության մատնել մեր երկրին՝ վերացնելով նրան որպես աշխարհաքաղաքական մրցակցի»,-ասել է Դրոբինինը։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանի դեմ «հիբրիդային ռազմական արշավի» պատճառով միջուկային հակամարտության վտանգ կա
- Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Լեհաստանի հետ «համատեղ գործողությունների» մասին
- Ռեժիսոր Լինչը Ուկրաինայի ղեկավարին կատակով խորհուրդ է տալվել Պուտինի հետ գարեջուր խմել
- Ռուսաստանի Դաշնությունում յուրաքանչյուր վեցերորդ բողոքը կապված է պատժամիջոցների հետ
- ՌԴ ԱԳՆ-ն հորդորել է չքաղաքականացնել հացահատիկի արտահանման հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան