Ադրբեջանն առավել սեղմում է օղակը՝ պահանջելով ամբողջական զինաթափում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները համաձայնվել են կատարել Ադրբեջանի պահանջը՝ Արցախից դուրս բերել պարտադիր ժամկետային զինծառայողներին, Ադրբեջանն առավել սեղմում է օղակը՝ պահանջելով ամբողջական զինաթափում։
Մի քանի ամիս է ինչ Ադրբեջանն ակտիվ խոսում է Արցախում գործող «անօրինական զինված խմբավորումների» գոյության մասին՝ նկատի ունենալով պաշտպանության բանակին և զգուշացնում «հակաահաբեկչական գործողությունների» անհրաժեշտության մասին։
Մինչ Ադրբեջանը հիմք էր նախապատրաստում գործողությունների ծավալման համար, ՀՀ իշխանությունը երկրի ներսում համոզում էր, թե խաղաղությունն անխուսափելի է, իսկ հնարավոր սրացումների, մարտական գործողությունների մասին խոսացողներին իշխանական քարոզչամեքենան և քաղաքական մեծամասնությունը թիրախավորում էր։
Փաշինյանական ռեժիմը փակել է գոյատևելու և հայի գոյության բոլոր հնարավորությունները և երկիրը տանում է նոր արկածախնդրության ճանապարհով»։
Հարակից հրապարակումներ`
- Գիտեր, որ պետք է հանձնվի, ինքն է ստորագրել փաստաթղթի տակ. Ղազինյան
- Արցախի ՊՆ. Հայկական կողմն ունի մեկ զոհ, ութ զինծառայող վիրավորում է ստացել
- Հենց վերջին ՀՀ զորակոչիկներին կապիտուլյանտները հանեցին Արցախից, թուրքերն անցան հարձակման. Վարուժան Գեղամյան
- Ուժին ուժով են պատասխանում, խաղաղություն չեն մուրում, այլ պարտադրում են. Արթուր Վանեցյան
- Ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ. ԱՀ ՊԲ
- Ադրբեջանի պահանջով, կարծես, ժամանակից շուտ Հայաստանից Արցախ զորակոչված զինծառայողների զորացրում է իրականացվել. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան