
Շախմատի օլիմպիադա. Մեր հավաքականն արդեն գրանցել է 5 հաղթանակ
Հուլիսի 28-ից օգոստոսի 10-ը Հնդկաստանի Չենայ քաղաքում տեղի է ունենում 44-րդ շախմատի օլիմպիադան, որին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականը:
Մեր հավաքականն արդեն գրանցել է 5 հաղթանակ՝ պարտության մատնելով Մադագասկարի, Անդորրայի, Եգիպտոսի, Ավստրայի և Մեծ Բրիտանայի ազգային հավաքականներին։
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ այսօր մեր թիմի համար շատ որոշիչ խաղ է։ Ժամը 13։30-ից սկսած մեր ազգային հավաքականը մրցում է Հնդկաստանի 2-րդ հավաքականի հետ՝ կիսելով առաջին հորիզոնականը։