ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ
Միացյալ Նահանգները մտահոգված է Արցախում տիրող իրավիճակով և կոչ է անում նվազեցնել լարվածությունը։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ չորեքշաբթի օրը տարածած գրավոր հայտարարության մեջ, որը փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում բախումների մասին տեղեկություններով և ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ինտենսիվ մարտերի, ինչպես նաև զոհերի և վիրավորների մասին հաղորդումներին: Մենք կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և էսկալացիան կանխելու համար»,-ասված է հայտարարության մեջ։
Ինչպես հայտարարել են ՌԴ ՊՆ-ում, Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում իրավիճակի սրացում է նկատվում։ Նախարարությունից հայտնում են, որ Սարիբաբա բարձունքի տարածքում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է։ Խաղաղապահների հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կայունացնելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվու՞մ արձակուրդից վերադառնալ․ Արա Զոհրաբյան
- Արցախի ՊՆ. Հայկական կողմն ունի մեկ զոհ, ութ զինծառայող վիրավորում է ստացել
- Ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ. ԱՀ ՊԲ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան