ՏԱՍՍ-ի հաղորդագրությունները հակասում են ՌԴ ՊՆ հայտարարությանը
russia-artsakh.ru կայքը «ՏԱՍՍ-ն իրավասու է խեղաթյուրել» վերնագրով հոդվածում գրում է.
«ՏԱՍՍ-ի հաղորդագրությունները հակասում են ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությանը:
Բաքվի ռեժիմի հերթական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ, որը տեղի ունեցավ օգոստոսի 3-ին, հստակ ցույց տվեց, թե ռուսական որ լրատվամիջոցներն ինչպես են լոբբինգ անում Ադրբեջանի դիրքորոշումը։
Առաջին տեղում, իհարկե, ՏԱՍՍ-ն է, որը տարածում է իրադարձությունների վերաբերյալ բացառապես Բաքվի տարբերակը՝ իր բոլոր քարոզչական երանգներով։
«Ահա թե երեկ՝ օգոստոսի 3-ին, ժամը 13:00-ին ինչ է հայտնել է ՌԴ դաշնային ՏԱՍՍ գործակալությունը ( https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/15381131):
«Բաքուն Ղարաբաղում տեղի ունեցած միջադեպը համարել է Երևանի կողմից եռակողմ համաձայնագրի խախտում.
«Ադրբեջանի ԱԳՆ-ն զինվորի մահվան պատճառ դարձած միջադեպի պատասխանատվությունը դրել է Հայաստանի քաղաքական և ռազմական ղեկավարության վրա, որը «դեռևս ապօրինի զինված կազմավորումները դուրս չի բերել ադրբեջանական տարածքներից»։
Բաքու, 3 օգոստոսի. /ՏԱՍՍ/. «Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Ղարաբաղում տեղի ունեցած միջադեպը, որը հանգեցրել է ադրբեջանցի զինծառայողի մահվան, գնահատել է որպես Հայաստանի կողմից եռակողմ պայմանավորվածությունների կոպիտ խախտում և միջազգային միջնորդական ջանքերի նկատմամբ Երևանի անհարգալից վերաբերմունք»։
«Օգոստոսի 3-ին տեղի ունեցած արյունալի միջադեպը ևս մեկ անգամ ցույց է տալիս Հայաստանի կողմից եռակողմ համաձայնագրի (2020թ. նոյեմբերի 9/10) կոպտագույն խախտումը, ինչպես նաև վնասում է երկու երկրների հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։ Այն նաև Հայաստանի կողմից միջազգային միջնորդների ջանքերի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի ցուցիչ է»,-ասվում է ԱԳՆ չորեքշաբթի տարածած հաղորդագրության մեջ։
Ինչպես տեսնում եք, ՏԱՍՍ-ի հաղորդագրությունները պարունակում է Ազերպրոպագանդայի ամբողջական փաթեթ՝ և՛ Բաքվի կողմից սանձազերծած բախումների էության կեղծ ներկայացում, և՛ «ապօրինի զինված կազմավորումների» մասին ավանդական մուղամներ և այլն։
Մինչդեռ ՌԴ ՊՆ-ն, որի ներկայացուցիչները խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողներ են և, միանշանակ, ավելի տեղյակ են իրավիճակից, քան Բաքվի գրասենյակներում նստածները, զինվորականին հարիր, հստակ և հակիրճ հայտարարեցին, թե ով է ագրեսորը։
«Պաշտպանության նախարարությունը հայտնել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման մասին» տեղեկության մեջ (https://ria.ru/20220803/minoborony-1807072056.html) ասվում է.
«Ադրբեջանի զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ Սարիբաբի բարձունքի շրջանում»,-ասվում է ՌԴ ՊՆ խաղաղապահների գործունեության մասին տեղեկագրում։
Այսպիսով, ՏԱՍՍ-ը կրկին իրեն դրսևորեց որպես ալիևյան շփոթ։ Փա՛ռք Գուսմանին։
Բաքվի այլ լրատվամիջոցների լոբբիստների մասին, թե ինչպես են նրանք լուսաբանել ու շարունակում լուսաբանել Ալիևի ռեժիմի նոր ագրեսիան, կխոսենք ավելի ուշ»։
Հարակից հրապարակումներ`
- Գիշերը Ադրբեջանի ԶՈւ-ն որոշ հատվածներում խախտել է հրադադարի ռեժիմը. Արցախի ՊՆ
- Ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ. ԱՀ ՊԲ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան