Ալեն Սիմոնյանին ուղեկցող 54 միլիոնանոց RAV 4-ը «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ» ՍՊԸ-ն չկարողացավ Հայաստան բերել
Կառավարությունն այսօր կորոշի Ալեն Սիմոնյանի թանկարժեք ծառայողական մեքենային ուղեկցող ոչ պակաս թանկարժեք RAV 4 մեքենայի համար հատկացված 54.0 մլն դրամը վերադրաձնել կառավարության պահուստային ֆոնդ:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է . «ՀՀ Կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի N 472-Ն որոշմամբ ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմն նախատեսում էր որպես ուղեկցող մեքենաներ ձեռք բերել Toyota ֆիրմայի RAV 4 մոդելի ամենագնաց ավտոմեքենաներ՝ ՀՀ Ազգային Ժողովի նախագահին սպասարկող ծառայողական մեքենայի անվտանգ և ապահով տեղաշարժն ապահովելու համար։
Սակայն ներկրող «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ» ՍՊԸ-ն, պայմանավորված արտաքին գործոններով, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունում տիրող իրավիճակով և կիրառվող պատժամիջոցներով, չի կարողանում ներկրել ՀՀ Ազգային Ժողովին անհրաժեշտ տեխնիկական պարամետրերով ավտոմեքենաները։ Ուստի, ՀՀ Ազգային Ժողովը նպատակահարմար է համարում ձեռնպահ մնալ վերոնշյալ մեքենաների գնման գործընթացից։
Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ Կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի N 472-Ն որոշումը և այդ նպատակով ՀՀ Ազգային Ժողովի 2022 թվականի պետական բյուջեի հատկացումների հաշվին վերաբաշխված 54.0 մլն դրամի չափով ֆինանսական միջոցներն ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ»։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունն այսօր կհրաժարվի բյուջե մուտքագրել Հանրային հեռուստաընկերության 308,6 մլն դրամ շահութաբաժինը
- Կառավարությունը գերակա շահ ճանաչեց Խանջյան 7 բազմաբնակարան շենքը՝ Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման շրջանակներում
- Գործադիրն այսօր 6 ամսով կարգելի խոշոր և մանր եղջերավոր անասունների չմշակված կաշիների և մորթիների արտահանումը
- Գործադիրը հաստատեց արտակարգ իրավիճակներում հրատապ համարվող շինարարական աշխատանքների գնման կարգը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան