Պլանը որ չէր հաստատվել, ինչո՞ւ էր հունիսին Նիկոլն ուզում Բերձորը հանձնել. Արթուր Խաչատրյան
ՀՅԴ անդամ, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․
«Իր վերջին ֆեյսբուքյան ասուլիսում Նիկոլն ասել էր, որ Բերձորը (Լաչինը) հանձնելու են թուրքին։ Դա հունիսին էր։ Այսօր անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարում է, որ նոր՝ Շուշին շրջանցող ճանապարհի պլանը, դեռ չի հաստատվել։ Բա որ չէր հաստատվել, ինչո՞ւ էր Նիկոլն ուզում Բերձորը հանձնել․․․․
Նոր ճանապարհի մասին առաջին անգամ ԱԺ-ում խոսել եմ անցյալ տարի օգոստոսի 11-ին։ ՔՊ-ական իշխանություններն անտեղյակ էին, որևէ գաղափար չունեին նոր երթուղու մասին։ Մի տարի էշի ականջում քնած էին, իսկ հիմա մուննաթ են գալիս, թե պլանը չենք հաստատել, ադրբեջանցիների պահանջը լեգիտիմ չէր։ Թե չէ ո՞ր ոչ լեգիտիմ պահանջը չեք կատարել ․․․․
Հ․ Գ․ Արայիկ Հարությունյանի մասին հարց չտաք, էդքան ներվ չունեմ»։
Հարակից հրապարակումներ`
- Նոր երթուղու դեպքում Ադրբեջանը փորձում է հասնել բուֆերային գոտու, անվտանգության շերտի վերացմանը. Աբրահամյան
- «Սադրանք որակելով»
- ԱՀ ԱԳՆ-ն կոչ է անում միջազգային հանրությանը հասցեական որակավորում տալ Ադրբեջանի գործողություններին
- Արցախի ՊՆ. Հայկական կողմն ունի մեկ զոհ, ութ զինծառայող վիրավորում է ստացել
- Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի բաց է. Արցախի ոստիկանություն
- Լարվածությունը շփման գծի որոշ հատվածներում շարունակում է պահպանվել. Արցախի ՊՆ
- Ադրբեջանը առաջիկայում անցակետ կտեղակայի դեպի Բերձոր, Աղավնո, Սուս գնացող հատվածում. Աբրահամյան
- Աղավնոյի գյուղապետ. Ինչո՞ւ անընդհատ պետք է լքենք, լքելու տեղ չունենք