122 մլն դրամ«Կյանքի պուրակ»-ի համար 1.5 կմ ջրագիծը մինչև Բուսաբանական այգու պարսպի մոտ հասցնելու նպատակով
«Բերել ենք նախագիծ, որով առաջարկվում է ջրագիծ անցկացնենլ մինչև բուսաբանական այգի, երկրորդ փուլով ամբողջ բուսաբանական այգում նանցկացվի ցանց: Մոտ 1.5 կմ երկարության ջրագծի մասին է խոսքը»,-գործադիրի այսօրվա նիստի հերթական նախագիծը զեկուցելիս ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Այդ նպատակով Պետական բյուջեի ծրագրերից մեկից 122 մլն դրամ կուղղի Երևանի Բուսաբանական այգու տարածքում «Կյանքի պուրակ» նախագծի համար Սարկավագի փողոցի ջրանցքից մինչև Բուսաբանական այգու պարսպի հատվածը ոռոգման ջրագծի կառուցման նպատակով:
Գնել Սանոսյանի խոսքով նախկինում հարցի քննարկման ժամանակ հանձնարարական է եղել ոչ միայն «Կյանքի պուրակի» 35 հա ընդգրկող, այլև Բուսաբանական այգու ամբողջ 80 հա տարածքն ապահովել ոռոգման ջրով:
«Ամբողջ ծրագրի արժեքը 245 մլն դրամ է, բայց քանի որ նախագծով նախատեսված է մոտ 200 օր իրականացման համար, մենք քննարկումների արդյունքում հանգել ենք նրան, որ հիմա կարելի է դեռ կեսը պլանավորել այս տարվա համար, գումարի մյուս մասը հաջորդ տարի նոր կնախատեսենք»,-ասաց նախարարը և տեղեկացրեց, որ միջոցները կհատկացվեն ոռոգման ցանցի առողջացման ծրագրի խնայված միջոցներից, և առաջին փուլով 122 մլն դրամ կուղղվի ծրագրին:
Հարակից հրապարակումներ`
- Քերոբյանը գյուղացիական տնտեսությունների ցածր արտադրողականությունը կապեց հողակտորների փոքր չափերի հետ
- Ալեն Սիմոնյանին ուղեկցող 54 միլիոնանոց RAV 4-ը «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ» ՍՊԸ-ն չկարողացավ Հայաստան բերել
- Կառավարությունն այսօր կհրաժարվի բյուջե մուտքագրել Հանրային հեռուստաընկերության 308,6 մլն դրամ շահութաբաժինը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան