Գործադիրը գտնում է, որ աշխատավարձերի 20 %-ը սուբսիդավորելով կխթանի արտերկրից որակյալ մասնագետների ներհոսքը
«Այս տարի մշակող արդյունաբերության ընկերություններին առաջարկել ենք թարմացնել իրենց սարքավորումները և հոսքագծերը, իսկ կառավարությունը պարտավորվել է սուբսիդավորել ծախսերի մեծ մասը՝ վարկերի կամ լիզինգի տոկոսները»,-նախորդ որոշումը հիշեցրեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ներկայացնելով գործադիրի զեկուցվող երեք նախագծերից մեկը::
Նրա խոսքով արդեն կա 200-ից ավել շահառու և 11 մլրդ ՀՀ դրամից ավել կնքված գործարք, որը թույլ է տալիս մինչև 10 մլրդ դրամի նոր սարքավորումներ կամ հոսքագծեր ձեռք բերել, իսկ կառավարությունը 3-3.5 տարի սուբսիդավորելու է վարկի կամ լիզինգի տոկոսները:
«Ծրագիրը բաղկացած է երկու մասից: Առաջինով եղած ծարգիրն ընդլայնվում է՝ մշակող արդյունաբերությունից բացի ներառելով նաև հանքարդյունաբերությունը և հանքերի շահագործումը, տեղեկատվությունը, շինարարությունը, փոխադրումը, պահեստային տնտեսությունը, մասնագիտական, գիտական գործունեությունը, կրթութունը, առողջապահությունը և բնակչության սպասարկումը»,-ասաց Քերոբյանը:
Նրա ներկայացմամբ՝ ծրագրի երկրորդ բաղադրիչը ընկերություններում բարձրակարգ մասնագետներ ներգրավելն է, ինչի համար կառավարությունը թվարկել է այն ընկերությունները որրտեղ աշխատած մարդկանց համարում են բարձրակարգ:
«Եթե հայկական ընկերությունը ներգրավում է դրսի բարձրակարգ մասնագետների, ապա կառավարությունը սուբսիդավորում է իրենց հաշվարկած աշխատավարձի 20 %-ը»,-հայտարարեց Քերոբյանը և հավելեց, որ հաշվի կառնվեն նաև մասնագետների լավ կրթությունը:
Հարակից հրապարակումներ`
- 122 մլն դրամ«Կյանքի պուրակ»-ի համար 1.5 կմ ջրագիծը մինչև Բուսաբանական այգու պարսպի մոտ հասցնելու նպատակով
- Քերոբյանը գյուղացիական տնտեսությունների ցածր արտադրողականությունը կապեց հողակտորների փոքր չափերի հետ
- Ալեն Սիմոնյանին ուղեկցող 54 միլիոնանոց RAV 4-ը «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ» ՍՊԸ-ն չկարողացավ Հայաստան բերել
- Կառավարությունն այսօր կհրաժարվի բյուջե մուտքագրել Հանրային հեռուստաընկերության 308,6 մլն դրամ շահութաբաժինը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան