Եվրոպայում գրանցվել է կապիկի ծաղիկի ավելի քան 15 500 դեպք
Եվրոպայում կապիկի ծաղիկով վարակման ավելի քան 15,5 հազար դեպք է գրանցվել։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC):
Կենտրոնի ներկայացուցիչները նշել են, որ 32 երկրներում 15 624 դեպքի վերաբերյալ տվյալները փոխանցվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակ։ Սա օգոստոսի 2-ի ժամը 10:00-ի տվյալներն են։ Այս թվից 15 524-ը լաբորատոր հաստատված դեպք է։
Ըստ ECDC-ի, դեպքերի մեծամասնությունը 31-40 տարեկան մարդիկ են: 99% դեպքերում նրանք տղամարդիկ են։ Հայտնի է նաև կապիկի ծաղիկի հետևանքով երկու մահվան դեպքի մասին։
Հարակից հրապարակումներ`
- Կալիֆոռնիայում արտակարգ դրություն է հայտարարվել կապիկների ծաղիկի բռնկման պատճառով
- Իսպանիայում գրանցվել է կապիկի ծաղկից մահվան երկրորդ դեպքը
- Իսպանիայում կապիկի ծաղիկից մահվան առաջին դեպքն է գրանցվել
- Նյու Յորք նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել կապիկի ծաղիկի պատճառով
- Սան Ֆրանցիսկոն արտակարգ դրություն է հայտարարել կապիկի ծաղիկի պատճառով
- ՌԴ-ից ուղարկած Կապիկի ծաղիկի թեստերի օգտագործումից ստացել ենք միայն բացասական արդյունքներ. Անահիտ Ավանեսյան
- ԱՀԿ-ը տվյալներ չունի կապիկի ծաղկի դեմ պատվաստանյութերի արդյունավետության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին