Առաջին անգամ խոսք գնաց նաև Իջևանով ու Նոյեմբերյանով ադրբեջանցիներին ճանապարհներ տալու մասին. Քաղաքագետ
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.
«Ադրբեջանն իր առջև դրած խնդիրները հերթական անգամ լուծեց։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հրապարակավ զեկուցեց Ալիևին, որ «Լաչինի այլընտրանքային ճանապարհի կառուցումը կավարտվի մինչև գարուն», իսկ Նիկոլն էլ, թերևս կրկին Ալիևի անունից, հանձնարարեց ՀՀ ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարներին ապահովել ադրբեջանցիների՝ ՀՀ տարածքով ելումուտը դեպի Նախիջևան։ Որտեղով ուզեն. Առաջին անգամ խոսք գնաց նաև Իջևանով ու Նոյեմբերյանով ադրբեջանցիներին ճանապարհներ տալու մասին։
Վստահ եմ՝ այս սցենարը սկզբից մինև վերջ համաձայնեցված էր կողմերի միջև։ Պարզապես այն պետք էր այնպես կյանքի կոչել, որ դրա արդյունքում Նիկոլին ուղղված քննադատությունները մինիմալ լինեն։ Որ հանկարծ ոչ ոք իրան դավաճան չկոչի։ Դե իսկ դրա գինը վաղուց է արդեն հայտնի՝ հայ զինվորների կյանք, տարածքային կորուստներ ու զինտեխնիկայի լիկվիդացում։
Հիմա Բաքվում նստած հաջորդ խնդիրներն են մշակում։ Կանցնի որոշ ժամանակ անպայման կլսենք դրանց մասին։ Չնայած ակնարկներ արդեն կան՝ Արցախի ամբողջական զինաթափումը։ Նիկոլն էլ թեմայի մեջ է։ Ասում է՝ ռուս խաղախապահների մանդատն ու հնարավորությունները ընդլայնենք։ ՀՀ-ից զորակոչված ծառայողներին էլ շտապ հետ է վերադարձրել։ Սա է։ Պարզապես այդ սցենարը կյանքի կոչելու համար հայերից մի քիչ ավելի շատ զոհ պետք կգա։ Ու ավելի շատ կորուստներ։ Դե որ հանկարծ չասենք, թե Նիկոլը դավաճան է։ Ինքը պետք է փրկիչ մնա։
Հարակից հրապարակումներ`
- Եկեք ուշադիր լսենք Փաշինյանին՝ նրա ասածներում միշտ կա հաջորդ պարտության բանաձևը
- Պաշտոնապես արձանագրեմ՝ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի զինծառայող չկա. Փաշինյան
- Փաշինյանը Արցախում ՌԴ խաղաղապահներին համ գովում է, համ մեղադրում է