ՌԴ ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Արցախում իրավիճակի սրման կապակցությամբ
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել արցախյան հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ կապված։ Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է․
«Մենք մտահոգությունն ենք հայտնում Լաչինի միջանցքի տարածքում և շփման գծի այլ հատվածներում լարվածության աճի կապակցությամբ։
Ցավոք, կան տուժածներ։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և մերձավորներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։
Ռուս խաղաղապահները բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրում են «ցամաքում» իրադրության կայունացման համար: Ակտիվ աշխատանք է տարվում երկու կողմերի հետ բոլոր ուղիներով և մակարդակներով։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սերտ կապի մեջ է իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ»,- ասվում է հայտարարությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան