Ռուսաստանի ՊՆ-ն ԱՄՆ-ին մեղադրում է COVID-19-ի կանխամտածված տարածման մեջ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դիտարկում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ներգրավվածության հնարավորությունը կորոնավիրուսի ի հայտ գալու գործընթացում։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը Telegram ալիքում։
«2009 թվականից գործակալությունը ֆինանսավորել է Predict ծրագիրը, որն ուսումնասիրել է կորոնավիրուսների նոր տեսակները և բռնել չղջիկներին, որոնք կրում են այդ վիրուսները»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Պաշտպանական գերատեսչությունը նշել է, որ նախագծի կապալառուներից մեկը Metabiota ընկերությունն է, որը ռազմական կենսաբանական գործունեություն է իրականացրել Ուկրաինայում։
Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ մինչ 2019 թվականին կորոնավիրուսի առաջին դեպքերի ի հայտ գալը, Ամերիկյան Հոփքինսի ինստիտուտի բազայի վրա անցկացվել են «Իրադարձություն-201» զորավարժությունները, որոնց ժամանակ «գործողություններ են իրականացվել նախկինում անհայտ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ, որը, ըստ վարժանքի սցենարի, չղջիկներից մարդկանց է փոխանցվել միջանկյալ օղակի՝ խոզերի միջոցով»:
ԳԵրատեսչությունը հավելում է, որ նոր կորոնավիրուսային վարակի տարածման սցենարը և 2019 թվականին USAID-ի կողմից Predict ծրագրի կրճատումը «հուշում են, որ Միացյալ Նահանգները ներգրավված է COVID-19 համաճարակի առաջացման մեջ»:
Հարակից հրապարակումներ`
- Քովիդով վարակված ավելի քան 5 հազար մարդ՝ ՌԴ-ում
- Քովիդի հոգեկան ու հոգեբանական հարվածը
- ԱՄՆ մուտք գործող 2 տարեկան և դրանից բարձր տարիքի բոլոր ուղևորները պետք է ներկայացնեն ՔՈՎԻԴ19-ի թեստի բացասական արդյունք
- Ավստրիայում Քովիդի դեմ պատվաստումը կդառնա պարտադիր
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում