Վրաստան ժամանած զբոսաշրջիկների ընդհանուր թվի 15,2 տոկոսը ռուսներն են
Transparency International-Georgia-ի հետազոտության համաձայն՝ 2022 թվականին զգալիորեն աճել է Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող այցելուների թիվը Վրաստան. հունվար-հունիսն ընկած ժամանակահատվածում երկիր է մուտք գործել 247 000 Ռուսաստանի քաղաքացի։
Այնուամենայնիվ, ըստ Jnews-ի, կազմակերպությունը նաև նշում է, որ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի Ռուսաստանից այցելուների թիվն առնվազն 3 անգամ պակաս է։
Transparency International-Georgia-ի հաղորդմամբ, 2022 թվականի հունվար-հունիսին ռուսաստանցի այցելուների թիվը Վրաստան ժամանած միջազգային այցելուների ընդհանուր թվի 15,2 տոկոսն է կազմում։
Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով, 2019 թվականին Ռուսաստանից Վրաստան է ժամանել մոտ 1,5 միլիոն ռուսաստանցի այցելու, ինչի արդյունքում Վրաստանը ստացել է մոտավորապես 776 միլիոն դոլար եկամուտ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները