Իսկ ի՞նչ է արել ՀՀ իշխանությունը ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ապահովման ուղղությամբ
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը միանշանակ մեղադրանք էր ռուս խաղաղապահներին, իշխանությունների կողմից սա առաջին դեպքը չէ, երբ ռուս խաղաղապահների կամ ՀԱՊԿ-ի նկատմամբ մեղադրանքներ են հնչեցվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե 2020-ի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմից Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի գրավումը ու հայ զինծառայողների գերեվարումը ռուս խաղաղապահների ներկայությամբ և թողտվությամբ, 2022-ի մարտի 24-ին ԼՂ Փառուխ գյուղի գրավումը կրկին ՌԴ խաղաղապահների ներկայությամբ, շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական եւ ահագնացող խախտումները, ԼՂ հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես ու հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են:
Նրա խոսքով, ռուսական կողմը որոշակի վերապահումներով ունի նաև որոշակի պատասխանատվություն. «Այստեղ ոչ մեկը չի կարող հերքել, որ ստեղծված է որոշակի ճգնաժամային իրավիճակ: Անհրաժեշտություն կա հասկանալու, թե նոյեմբերի 9-ից հետո Հայաստանը ռուս խաղաղապահների տեղակայման ժամանակ ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերել, որովհետեւ հետագայում պարզ դարձաբվ, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չունի գաղտնի կամ ոչ գաղտնի հավելված և կան կետեր, որոնք ամբողջությամբ չեն սահմանում կողմերի պայմանավորվածությունները կամ կոնկրետ քայլերի իրականացման ճանապարհային քարտեզը: Եթե ՀՀ իշխանությունն ասում է, որ Ռուսաստանն այդտեղ ունեցել է տապալումներ, և նրա անգործության կամ միջամտությամբ մենք կորցրել ենք Փառուխը, կամ այս դեպքում թույլ ենք տվել զինված բախումներ, ապա ՀՀ իշխանությունը պետք է ասի, թե նոյեմբերի 9-ի հայտարարությունից բխող ինչ պայմանավորվածություն է ունեցել ՌԴ-ի հետ, և այդ պայմանավորվածության որ կետը չի իրականացվել: Ակնհայտորեն Արցախում ստեղծված իրավիճակը չի կարող մեզ բավարարել, որովհետեւ պատերազմից հետո մենք ունեցել ենք տարածքային կորուստներ, այ թվում Փառուխում, Քարագլխի տարբեր հատվածներում: Ունեցել ենք զոհեր եւ այլն: Բայց այս հարցն ունի իր երկրորդ մասը. Մենք ՀՀ իշխանությունների կողմից դաշտ նետվող խայծի պարագայում շատ ժամանակ խոսում ենք երրորդ, չորրորդ կողմի պարտավորությունների մասին, բայց Հայաստանի իշխանությունների պարտավորությունները, որպես կանոն լղոզված են: Իսկ ի՞նչ է արել Հայաստանը նոյեմբերի 9-ի հայտարարության Հայաստանի համար ձեռնտու կետերի իրագործման համար, ի՞նչ է արել Հայաստանի Արցախի ՊԲ-ի կամ ՀՀ ԶՈՒ-ի արդիականացման համար, ինչ է արել ՀՀ իշխանությունը ՀՀ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ապահովման ուղղությամբ: Երբ այս հարցրեը դնում ենք, պարզ է դառնում, որ ՀՀ իշխանությունը այդ ամբողջ մուննաթների, քննադատության տակ նաեւ ունի չկատարված բազմաթիվ պարտվորություններ, որոնք պետք է ապահովեն Հայաստանի անվտանգությունը, մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգությունը»,-ասաց պատգամավորը:
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան