Արցախի թեմակալ առաջնորդն այցելել է վիրավոր զինծառայողներին
Այսօր Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ՊԲ ավագ գնդերեց Տեր Վարդան քահանա Ներսիսյանի, առողջապահության ոլորտի հոգևոր պատասխանատու Տեր Անդրեաս քահանա Թավադյանի հետ այցելել է Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալ: Սրբազան Հորը դիմավորել է հոսպիտալի պետ փոխգնդապետ Հ. Գրիգորյանը և նրա ուղեկցությամբ միասին այցելել բուժում ստացող վիրավոր զինծառայողներին: Այս մասին հայտնում են Արցախի թեմից։
Սրբազան Հայրը աղոթել է նրանց առողջության համար, մաղթել շուտափույթ ապաքինում, նաև շնորհակալություն հայտնեց բուժաշխատողներին՝ նվիրյալ ծառայության համար: Սրբազան Հայրը վիրավոր զինծառայողներին փոխանցել է նաև Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունն ու բարեմաղթանքները:
Հիշեցնենք, որ վերջին օրերին Արցախում լարված իրավիճակի արդյունքում հայկական կողմն, ըստ Արցախի ՊԲ-ի, ունի երկու զոհ, վիրավորներ։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի Հանրապետությունում վիրավորված զինծառայողներից մի քանիսին տեղափոխել են Երևան
- Արվում է ամեն ինչ վիրավորներին պատշաճ բուժսպասարկում ապահովելու համար
- Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել․ ԱՀ ՊԲ
- Արցախի ՊՆ. Հայկական կողմն ունի մեկ զոհ, ութ զինծառայող վիրավորում է ստացել