Փաշինյանը Արցախում ՌԴ խաղաղապահներին համ գովում է, համ մեղադրում է
«Տեղի ունեցած վերջին մարտերի հետևանքով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի 19 զինծառայող վիրավորվել է, երկուսը՝ զոհվել»,-կառավարությա այսօրվա նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը հայտնեց երեկ-առաջին օրվա դեպքերի մասին, որոնք արդեն բոլորը գիտեն։
Հիշեցնենք՝ Ադրբեջանը հայտարարել էր Արցախի Հանրապետության դեմ «Վազմեզդիե» (հատուցում) ռազմական գործողության մասին, որը ագրեսոր Ադրբեջանի համար լրիվ բնական կեցվածք է։ Ադրբեջանի ահաբեկչական գործողության արդյունքում հայկական կողմը ունի վիրավորներ և զոհեր։
Իրավիճակը «մարել» էր ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ՝ հայտարարել էր ՌԴ ՊՆ-ն։
Փաշինյանը այսօր հայտարարեց, որ վերջին և նախորդ իրադարձությունները համակարգային հարցեր են առաջ բերում, որ ինքը բազմիցս է ասել, որ Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայությունն ու գործունեությունն առանցքային գործոն են արցախահայության անվտանգության ապահովման համար և Հայաստանը բարձր է գնահատում ՌԴ ջանքերը տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման հարցում:
Փաշինյանի խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերից ի վեր ԼՂՀ-ում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ և դրանց թվում նաև վերջին օրերի իրադարձությունները «հայ հանրության շրջանում առաջ են բերում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի բովանդակության և էության հետ կապված հարցեր»:
Փաշինյանը, որ երեկ դեռ արձակուրդում էր ու որևէ կերպ չէր արձագանքում Արցախի Հանրապետությունում ադրբեջանական ագրեսիային, այսօր, ինչպես երևում է, որոշել է խաղաղապահներին համ գովել, համ մեղադրել.
«2020 թվականի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմից Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի գրավումը և հայ զինծառայողների գերեվարումը ՌԴ խաղաղապահների ներկայությամբ և թողտվությամբ: 2022 թվականի մարտի 24-ին ԼՂ-ի Փառուխ գյուղի գրավումը, կրկին ՌԴ խաղաղապահների ներկայությամբ, շփման գծի երկայնքով հրադադարի շարունակական և ահագնացնող խախտումները, ԼՂ հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են»,-բանը բանից անցնելուց հետո ասաց Նիկոլ Փաշինյանը։
Խոսեց նաև «խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտման անհրաժեշտության» մասին. «Սա անհրաժեշտ է եղել ի սկզբանե՝ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների զորախմբի տեղակայմանը զուգընթաց, բայց պետք է խոստովանել, որ այս գործընթացին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը, մինչդեռ ՀՀ-ն այն արել է 2020 թվականի նոյեմբերին և մենք ակնկակլում ենք, որ երկկողմ ֆորմատով ստորագրված այդ մանդատը գործի իր ամբողջ ծավալով»:
Այստեղ հարկ է հիշեցնել, որ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ քաղաքացիներից գաղտնի ստորագրած Եռակողմ համաձայնագիրը վաղուց դարձել է անպետք փաստաթուղթ՝ Ադրբեջանի ամեն նոր ոտնձգություն Փաշինյանը ընդամենը բացատրում է, որ եղել է նաև «բանավոր համաձայնություն»։
Նայելով, թե որքան է Ադրբեջանի ախորժակը գնալով բացվում, կարելի է հասկանալ, որ Փաշինյանն ու Ալիևը չեն դադարել «բանավոր շփվել»։
Ու փաստենք, որ ժամանակից շուտ է Հայաստանից Արցախ զորակոչված զինծառայողների զորացրում իրականացվել, ինչին հաջորդեց Ադրբեջացնի «Վազմեզդիե» կոչեցյալ ահաբեկչական գործողությունը։ Հետևությունը, որ ՀՀ վերջին զորախումբը ժամանակից շուտ դուրս բերվեց Արցախի Հանրապետությունից Ադրբեջանի պահանջով էր՝ ակնհայտ է։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես են պատկերացնում Ադրբեջան պետության ծավալումը ի հաշիվ Հայաստանի, Իրանի և Վրաստանի. Վարուժան Գեղամյան
- Գիշերը Ադրբեջանի ԶՈւ-ն որոշ հատվածներում խախտել է հրադադարի ռեժիմը. Արցախի ՊՆ
- Նոր երթուղու դեպքում Ադրբեջանը փորձում է հասնել բուֆերային գոտու, անվտանգության շերտի վերացմանը. Աբրահամյան
- Արցախի Հանրապետությունում վիրավորված զինծառայողներից մի քանիսին տեղափոխել են Երևան
- Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվու՞մ արձակուրդից վերադառնալ․ Արա Զոհրաբյան
- Եռակողմ հայտարարության բոլոր կողմերին կոչ ենք անում հավատարիմ մնալ իրենց կողմից ստանձնած պարտավորություններին․ ՀՀ ԱԳՆ
- Ադրբեջանը իրեն անպատժելի է զգում ու դիմում է ամենատարբեր լկտիությունների․ Գեղամ Ստեփանյան
- Դրմբոնում հանդարտվեց․ Տաթև Արցախ
- ԱՀ ԱԳՆ-ն կոչ է անում միջազգային հանրությանը հասցեական որակավորում տալ Ադրբեջանի գործողություններին
- Արցախի ՊՆ. Հայկական կողմն ունի մեկ զոհ, ութ զինծառայող վիրավորում է ստացել
- Ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ. ԱՀ ՊԲ
- Մենք էլ ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար քայլեր ձեռնարկում՝ Ադրբեջանի հետ խորհրդակցելով. Չավուշօղլու
- Ադրբեջանի պահանջով, կարծես, ժամանակից շուտ Հայաստանից Արցախ զորակոչված զինծառայողների զորացրում է իրականացվել. Տիգրան Աբրահամյան
- Գերեվարված Վիգեն Էուլջեքյանը տեղափոխվել է Բաքվի «Ավրասիա» հիվանդանոց. Նաիրա Զոհրաբյան
- ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ «ՌՈՍՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ» ՆԵՐԿԱՅԱՑՉՈՒԹՅՈՒՆ