Reuters. ԵՄ-ն մինչև սեպտեմբեր կձևավորի Ուկրաինային հատկացվելիք 8 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթը
Եվրամիությունը մտադիր է մինչև սեպտեմբեր ձևավորել Ուկրաինային 8 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնության նոր փաթեթ: ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հինգշաբթի հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրին։
Նրա խոսքով, փաթեթի մի մասը բաղկացած կլինի դրամաշնորհներից, իսկ մյուս մասը՝ վարկերից։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովը հայտնել էր, որ ավարտել է 1 մլրդ եվրոյի փոխանցումը Ուկրաինային՝ որպես մակրոֆինանսական վարկային օգնություն, որը համաձայնեցվել է հունիս և հուլիս ամիսներին։ ԵՄ խորհուրդը, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարների մակարդակով, հուլիսի12-ին հաստատել է Կիևին հատկացվելիք համապատասխան վարկը։
Մայիսի 18-ին Եվրահանձնաժողովը հայտարարել էր Ուկրաինայի համար 9 միլիարդ եվրոյի չափով արտակարգ մակրոֆինանսական վարկավորման ծրագրի նախապատրաստման մասին՝ ԵՄ երաշխիքներով մինչև 2022 թվականի վերջը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան