Պեսկով. Ռուսաստանը և Հայաստանը կկարողանան պարզել Ղարաբաղում խաղաղապահների աշխատանքի վերաբերյալ հարցերը
Կրեմլը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրմամբ, հետևում է դրա զարգացմանը և կողմերին զսպվածության կոչ է անում։ Լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իրոք, մենք շատ ուշադիր հետևում ենք, բնականաբար մտահոգված ենք իրավիճակի սրմամբ, կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել, ամենակարևորը՝ պահպանել հայտնի եռակողմ փաստաթղթերի բոլոր դրույթները»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնության սերտ շփումները Հայաստանի հետ տարբեր մակարդակներով կօգնեն պարզել այն հարցերը, որոնք Երևանն ունի Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքի հետ կապված։
«Կան եռակողմ փաստաթղթեր, որոնք հիմնական ելակետն են։ Գլխավորը՝ կատարելն է այն բոլոր պարտավորությունները, որոնք կողմերը ստանձնել են այդ փաստաթղթերով։ Եթե կան հարցեր, ապա, անկասկած, դրանց պետք է պատասխան տրվի։ Միևնույն ժամանակ, սերտ շփումները, որոնք մենք տարբեր մակարդակներում ունենք հայկական կողմի հետ, թույլ կտան պարզաբանել այն հարցերը, որոնք կան»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ ՌԴ և Թուրքիայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը և Թեյփը Էրդողանը ուրբաթ Սոչիում բանակցություննեի ընթացքում մտքեր փոխանակեն Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հետ կապված։
«Չի կարելի բացառել, որ նախագահները մտքեր կփոխանակեն այս սրման հետ կապված»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Փաստացի Փաշինյանն ասում է, որ մի քանի երաշխիքների դեպքում պատրաստ է ՊԲ ն լուծարել, սարքել, օրինակ, լիմոնադի ցեխ. Մանգասարյան
- Առաջին անգամ խոսք գնաց նաև Իջևանով ու Նոյեմբերյանով ադրբեջանցիներին ճանապարհներ տալու մասին. Քաղաքագետ
- Եկեք ուշադիր լսենք Փաշինյանին՝ նրա ասածներում միշտ կա հաջորդ պարտության բանաձևը
- Պաշտոնապես արձանագրեմ՝ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի զինծառայող չկա. Փաշինյան