Ափսոսում եմ, որ պետությունը ձեզ հնարավորություն է տվել կրելու այդ պատմուճանը. Փաստաբանը՝ դատավոր Մարտիրոսյանին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը։
Դատական նիստին Աղվան Հովսեփյանը առողջական վիճակի պատճառով չի մասնակցում։ Պաշտպանները պայմանավորված Ա. Հովսեփյանի առողջական վիճակով, նրա խափանման միջոց կալանավորումը փոխելու համար միջնորդություն ներկայացրեցին։
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը միջնորդությունը թողեց առանց քննության՝ պատճառաբանելով, թե դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը չի ստացվել։
«Աստծուց վախեցեք։ Ես շատ ափսոսում եմ, որ պետությունը ձեզ հնարավորություն է տվել կրելու այդ պատմուճանը»,- ասաց պաշտան Էրիկ Ալեքսանյանը՝ դուրս գալով դատական նիստերի դահլիճից։
Դատարանը նկատողության տեսքով սանկցիա կիրառեց պաշտպանի նկատմամբ։
Հարակից հրապարակումներ`
- Աղվան Հովսեփյանի առողջական վիճակի մասին պաշտպանը միջնորդություն է ներկայացրել
- Նմանատիպ գործերով դատարանից արդարադատություն սպասելը շքեղություն է․ Աղվան Հովսեփյանի փաստաբան
- Աղվան Հովսեփյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն
- Դատարանը մերժեց Աղվան Հովսեփյանի կալանավորումը փոխելու միջնորդությունը