Իրանն ասում է, որ ԳՀՀԾ-ն կիրականացնի եթե լինեն երաշխավորված տնտեսական օգուտները
Իրանը կվերադառնա Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակներում ստանձնած պարտավորությունների ամբողջական իրականացմանը, երբ ԱՄՆ-ից ստանա դրանից տնտեսական օգուտների երաշխիքներ: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ասել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ-Ռավանչին՝ ելույթ ունենալով NPT-ի վերանայման համաժողովում:
«2021 թվականի ապրիլից Իրանը բարեխղճորեն բանակցություններ է վարում այլ մասնակիցների հետ՝ վերսկսելու գործարքի ամբողջական կատարումը: Այս նպատակին հասնելը հետաձգվում է, քանի որ ԱՄՆ-ը դեռ չի որոշել երաշխավորել, որ Իրանը կստանա համաձայնագրով խոստացված տնտեսական օգուտները», ասել է Թախտ-Ռավանչին:
«Երբ ԱՄՆ-ը ճիշտ որոշում կայացնի, Իրանն իր հերթին կդադարեցնի իր համաձայնեցնող գործողությունները և կվերսկսի միջուկային ոլորտին առնչվող միջոցառումների ամբողջական իրականացումը 2015 թվականի համաձայնագրին համապատասխան»,-հավելել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի պատվիրակությունը կմեկնի Վիեննա՝ շարունակելու միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները
- Իրանի նախագահը սեպտեմբերին կմեկնի Նյու Յորք
- Բայդեն. ԱՄՆ-ը մշակել է Իրանի հետ միջուկային գործարքին լիարժեք վերադառնալու ծրագիր
- Իրանը կրկին հայտնում է, որ երկիրը միջուկային զենք ստեղծելու տեխնիկական հնարավորություններ ունի