Կառավարությունն այսօր կհրաժարվի բյուջե մուտքագրել Հանրային հեռուստաընկերության 308,6 մլն դրամ շահութաբաժինը
Կառավարությունն այսօր չզեկուցվող նախագծերի փաթեթում ընդգրկված հարցերից մեկով համաձայնություն կտա Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի առաջարկությանը և կհրաժաևվի բյուջե մուտքագրել Հանրային հեռուստաընկերության 308,6 մլն դրամ շահութաբաժինը:
Գործադիրը նախագծի ընդունման անհրաժեշտությունը կապում է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի բնականոն գործունեության ապահովման համար «Առաջին» լրատվական հեռուստաալիքի կապիտալ ներդրումների իրականացման անհրաժեշտությամբ։
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի կողմից ներկայաց-ված հաշվետվական փաթեթի տվյալների համաձայն՝ արձանագրվել է Ընկերության 2021թ. գործունեության արդյունքներով ձևավորված շահութաբաժնի հաշվարկման բազա, և առաջացել է Ընկերության կողմից հաշվետու տարվա գործունեության արդյունքներով ՀՀ 2022թ. պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի պարտավորություն՝ 308,664.7 հազ. դրամի չափով:
Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի կողմից ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել վերը նշված շահութաբաժինը չվճարելու առաջարկություն` «Առաջին» լրատվական ալիքի «Լուրեր» լրատվական թողարկումների և հասարակական-քաղաքական ուղղվածության հաղորդաշարերի նկարահանման տաղավարների տեխնիկական վերազինման ու դեկորացիաների ձեռքբերման համար, որի իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով»:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը գերակա շահ ճանաչեց Խանջյան 7 բազմաբնակարան շենքը՝ Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման շրջանակներում
- 51 հազար դոլար մեր հաշվին՝ կառավարության վերելակներին, իսկ Բարեկամավան գյուղի խմելու ջրի հարցը լուծելո՞ւ համար
- Կառավարությունը 21,5 մլն դրամ կհատկացնի փոխվարչապետի և աշխատակազմի ղեկավարի համար նոր վերելակ գնելու նպատակով
- Հանրային հեռուստաընկերությունը որոշեց շտկել իր սխալը․ Ա․ Վարդևանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան