Մենք Հայաստանում կավարտենք կանխիկի դարաշրջանը. Վահան Քերոբյան
«Կարծում եմ, որ որոշ ժամանակ անց մենք կավարտենք կանխիկի դարաշրջանը, ինչը տեղի է ունեցել աշխարհի բազմաթիվ երկրներում, և կաշխատենք ավելի բարձր արտադրողական և թափանցիկ միջավայրում»,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նախարարը կողմ է և ողջունում է անկանխիկի անցնելու քաղաքականությանը, բայց նույնը չի կարող ասել այդ գործարքների համար բանկերի կողմից 3 % միջնորդավճար գանձելու մասին և ԿԲ-ի հետ այդ հարցով քննարկումների մեջ են:
Քերոբյանի խոսքով՝ անկանխկի անցնելու ճանապարհը բարդ է, սակայն այն պետք է անցնել, հակառակ դեպքում՝ Հայաստանը կմնա ցածր արտադրողականություն և վատ կառավարում ունեցող ընկերությունների բազմության մեջ։
«Հայաստանը պետք է ավելի ու ավելի շատ սկսի կիրառել քաղաքակիրթ աշխատանքի կանոնները, և մեր ընկերությունները կանխիկից հրաժարվելու քաղաքականություն պետք է որդեգրեն»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ կանխկիով աշխատող ընկերություններն ի սկզբանե են ոչ թափանցիկ։
Ըստ նախարարի՝ թափանցիկ աշխատանքի շնորհիվ ընկերությունները կարող են իրենց աշխատանքում ներգրավել տաղանդավոր մարդկանց, ձևավորել թափանցիկ որոշումների ընդունման համակարգ։
Հարակից հրապարակումներ`
- Հասանելի է ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման դիմումը. ՊԵԿ
- Անկանխիկ վճարումների գործընթացի մեկնարկը՝ չհաշվարկված և անպատրաստ․ Հռիփսիմե Ստամբուլյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան