Փաստացի Փաշինյանն ասում է, որ մի քանի երաշխիքների դեպքում պատրաստ է ՊԲ ն լուծարել, սարքել, օրինակ, լիմոնադի ցեխ. Մանգասարյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ եթե ինչ որ մեկը` տվյալ դեպքում ՌԴ ն և Ադրբեջանը երաշխավորեն շփման գծի անձեռնմխելիությունը, ապա իր կարծիքով Արցախի ՊԲ ն մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա։
Ի՞նչ կարող է նշանակել այս հայտարարությունը, եթե ոչ ՊԲ լուծարման գործընթացի սկիզբ։
Փաստացի ՀՀ վարչապետը ասում է, որ մի քանի երաշխիքների դեպքում, պատրաստ է ՊԲ ն լուծարել, և սարքել` օրինակ լիմոնադի ցեխ, և որքան էլ տարօրինակ է, դրա համար երաշխիքներ է ուզում նաև ադրբեջանական կողմից, ով իր ոչ մի երաշխավորված խոստում մինչ այս պահը չի իրականացրե»լ։
Հարակից հրապարակումներ`
- Առաջին անգամ խոսք գնաց նաև Իջևանով ու Նոյեմբերյանով ադրբեջանցիներին ճանապարհներ տալու մասին. Քաղաքագետ
- Եկեք ուշադիր լսենք Փաշինյանին՝ նրա ասածներում միշտ կա հաջորդ պարտության բանաձևը
- Պաշտոնապես արձանագրեմ՝ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի զինծառայող չկա. Փաշինյան
- Փաշինյանը Արցախում ՌԴ խաղաղապահներին համ գովում է, համ մեղադրում է
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան