Վրաստանում աճել է Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող այցելուների թիվը
Transparency International-Georgia-ի հետազոտության համաձայն՝ 2022 թվականին զգալիորեն աճել է Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող այցելուների թիվը Վրաստանում՝ հունվար-հունիսն ընկած ժամանակահատվածում երկիր է մուտք գործել 247 000 Ռուսաստանի քաղաքացի։ Այս մասին գրում է Jnews-ը։
Այնուամենայնիվ, կազմակերպությունը նաև նշում է, որ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի Ռուսաստանից այցելուների թիվն առնվազն 3 անգամ պակաս է։
Transparency International-Georgia-ի փոխանցմամբ՝ 2022 թվականի հունվար-հունիսին ռուսաստանցի այցելուների թիվը Վրաստան ժամանած միջազգային այցելուների ընդհանուր թվի 15,2 տոկոսն է կազմում։
Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ 2019 թվականին Ռուսաստանից Վրաստան է ժամանել մոտ 1,5 միլիոն ռուսաստանցի այցելու, ինչի արդյունքում Վրաստանը ստացել է մոտավորապես 776 միլիոն դոլար եկամուտ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան