Վրացական Dedaena Bar-ը վիրավորական «վիզաներ» է սահմանել ռուսների համար
Թբիլիսիի Dedaena Bar-ը Ռուսաստանից ժամանած այցելուների համար ռուսաֆոբ թեմաներով պարտադիր հարցաթերթ է ներկայացնում։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Հաստատություն գալ ցանկացողները, ի թիվս այլ բաների, պետք է համաձայնվեն այն հայտարարությունների հետ, որ «Ղրիմը Ուկրաինա է, ինչպես մյուս վիճելի տարածքները», «Աբխազիան և Ցխինվալի շրջանը Վրաստան են», ինչպես նաև դատապարտեն Դոնբասի հատուկ գործողությունը։ Բացի այդ, անձնակազմի հետ թույլատրվում է միայն վրացերեն կամ անգլերեն լեզուներով շփվել, չի կարելի վճարել ռուսական ռուբլով և հարբած վիճակում քաղաքական քննարկումների մեջ մտնել։
Ըստ Dedaena Bar-ի ղեկավարության, «վիզաները» մտցվել են «նուրբ քաղաքական իրավիճակի և որոշ «վատ» ռուսների պատճառով, որոնք իրենց վատ են պահել»։
Դրանից հետո ռուսները սկսեցին զանգվածաբար իջեցնել հաստատության վարկանիշը Google-ում: Լուրը հրապարակելու պահին այն հինգ հնարավորից 2,4 միավոր ունի։ Շատ մեկնաբանություններում նշվում է, որ իրենց ներս չեն թողել հենց ազգության պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստան ժամանած զբոսաշրջիկների ընդհանուր թվի 15,2 տոկոսը ռուսներն են
- Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի ֆոնին Վրաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից մեծացել է
- Վրաստանում հյուրանոցների գները բարձրացել են
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները