Ոստիկանությունից և ԱԱԾ-ից հետո, փող ստանալու հերթը հասավ Դատախազությանը
Կառավարությունն այսօրվա նիստում, չզեկուցվող նախագծերից մեկով, Դատախազությանը կվերադարձնի վերջինիս տնտեսած 25.1 մլն դրամը՝ գույք և տեխնիկա գնելու համար:
Գործադիրն իր որոշման հիմնավորման մեջ ասում է. «Նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 706-Ա և 2018 թվականի սեպտեմբերի 18-ի N 1222-Ա որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ վարչապետի 2022 թվականի հունիսի 8-ի N 653-Ա որոշմամբ՝ ՀՀ դատախազության հաստիքների թվաքանակի 20-ով ավելացմամբ, ինչպես նաև ՀՀ դատախազությունում առկա հիմնական միջոցների ոչ բարվոք վիճակով պայմանավորված՝ աշխատակիցներին գրասենյակային գույքով և տեխնիկայով ապահովելու համար:
Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 706-Ա և 2018 թվականի սեպտեմբերի 18-ի N 1222-Ա որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ վարչապետի 2022 թվականի հունիսի 8-ի N 653-Ա որոշմամբ պայմանավորված, ՀՀ դատախազության աշխատակիցների համար գրասենյակային գույք և տեխնիկա ձեռք բերելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության դատախազության 2022 թվականի կայացած մրցույթների արդյունքում տնտեսած միջոցների հաշվին հատկացնել 25,127.5 հազ. դրամ»։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունն այսօր կհրաժարվի բյուջե մուտքագրել Հանրային հեռուստաընկերության 308,6 մլն դրամ շահութաբաժինը
- Կառավարությունը 21,5 մլն դրամ կհատկացնի փոխվարչապետի և աշխատակազմի ղեկավարի համար նոր վերելակ գնելու նպատակով
- Կառավարությունը բյուջեից փոխհատուցեց Գագիկ Ծառուկյանի խաղատան կուտակած 4.2 մլրդ դրամ տուգանքը