Ալիևը խաբել է Մակրոնին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իլհամ Ալիևը հետ հեռախոսազրույցում քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հարցը։ Լուրը փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ադրբեջանական պաշտոնական աղբյուրին: Տեղեկացվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։
«Էմանուել Մակրոնը մտահոգություն է հայտնել վերջին օրերին տարածաշրջանում ստեղծված լարվածության կապակցությամբ, ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների շարունակման կարևորության և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարման անհրաժեշտությունը, պատրաստակամություն հայտնել աջակցելու երկու երկրների միջև երկխոսության շարունակմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Իր հերթին Ալիևը սկսել է Մակրոնին ներկայացնել օգոստոսի 3-ի ժամը 9:00-ի հրադադարի խախտման վերաբերյալ կեղծ տեղեկատվություն՝ թաքցնելով ադրբեջանական զինուժի՝ Արցախի Հանրապետության դիրքերի վրա ծավալուն հարձակման փաստը: Հիշեցնենք, որ Արցախի շփման գիծը պաշտպանելու ժամանակ էլ ՊԲ-ն թշնամուն հասցրել էր կորուստներ: Ալիևը խաբել է Մակրոնին՝ ներկայացնելով, թե իբր Արցախի պաշտպանական ուժերն են եղել նախահարձակը:
Ալիևը Մակրոնին նաև հավաստիացրել է, թե Հայաստանը Արցախից դուրս չի հանել ժամկետային զինծառայողներին, այն դեպքում երբ մինչև օգոստոսի 3-ի ադրբեջանական զինուժի հարձակումը, նախատեսված ժամկետից շուտ Արցախից զորացրվել էր ՀՀ վերջին զինծառայողը:
Ադրբաժանական կողմի տարածած լուրից կարելի է եզրակացնել, որ քննարկվել են նոյեմբրի 9-ի այն կետերի կատարումը, որում շահագրգռված է Ադրբեջանը, դրա փոխաներ խոսք չկա բոլոր գերեվարված զինծառայողներին և անձանց վերադարձնելու կետի պահանջների կատարման մասին: Դատելով պաշտոնական Բաքվի հաղորդագրությունից՝ Էմանուել Մակրոնն էլ այդ հարցի մասին երևի մոռացել է խոսել:
Բաքվի առաջնորդը Մակրոնին վստահեցրել է, թե իբր Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ ձեռք բերված համաձայնությամբ, Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների եռակողմ հայտարարության համաձայն, սահմանվել է Լաչինի միջանցքին այլընտրանքային նոր ճանապարհի երթուղին, և ադրբեջանական կողմը ավարտում է այդ ճանապարհի կառուցումը։
Սակայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նման բան գրված չէ: Փաստաթղթում հստակ ամրագրված է.
«6.Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և չի տարածվի Շուշի քաղաքի վրա, մնում է ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:
Կողմերի համաձայնությամբ, առաջիկա երեք տարիներին որոշվելու է Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման պլանը, որը կապահովի կապը Ստեփանակերտի և Հայաստանի միջև՝ հետագայում այդ երթուղին պաշտպանելու համար ռուսական խաղաղապահ զորախմբի վերաբաշխմամբ»:
Հայտարարություններ են եղել, որ ստորագրված փաստաթղթերից բացի եղել են նաև բանավոր պայմանավորվածություններ, բայց միջազգային հարաբերություններում, այն էլ նման զգայուն հարցերի շուրջ, դրանք չեն կարող հակամարտությունների կարգավորման գործընթացների հիմք հանդիսանալ:
Հարակից հրապարակումներ`
- Որոշ ուղղություններում Ադրբեջանը խախտել են հրադադարի ռեժիմը' կիրառելով հրաձգային զինատեսակներ. Արցախի ՊՆ
- Գիշերը Ադրբեջանի ԶՈւ-ն որոշ հատվածներում խախտել է հրադադարի ռեժիմը. Արցախի ՊՆ
- Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվու՞մ արձակուրդից վերադառնալ․ Արա Զոհրաբյան
- Արցախի ՊՆ. Հայկական կողմն ունի մեկ զոհ, ութ զինծառայող վիրավորում է ստացել
- Ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ. ԱՀ ՊԲ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան