«Ժողովուրդ». «Վեոլիա ջուր» ընկերության ներսում անառողջ մթնոլորտ է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը, տևական ժամանակ է, ինչ «Վեոլիա ջուր» ընկերության մի շարք աշխատակիցներից ահազանգեր է ստանում ընկերության վատ կառավարման մասին: Այն, որ այս ընկերությունը վատ է կազմակերպում իր աշխատանքը, և Հայաստանի հարյուրավոր քաղաքացիներ դժգոհ են մատուցած անորակ ծառայություններից, դա մեկ անգամ չէ, որ ասվել է, և մեկ անգամ չէ, որ գրել ենք:
Պարզվում է, որ անառողջ մթնոլորտ է նաև ընկերության ներսում: «Վեոլիա ջրի» աշխատողները մեզ պատմեցին, որ տնօրեն Մարիաննա Շահինյանն իր մի քանի համակուրսեցիներին հավաքել է, ու ընկերության կառավարումը վերցրել են իրենց ձեռքը, փակել են բոլոր հնարավոր օղակները աշխատակիցների հետ շփման: Թափանցիկ կառավարումը վաղուց լքել է հիմնարկը:
Մենք, իհարկե, փորձեցինք կապ հաստատել ընկերության հետ և պարզաբանումներ ստանալ ընկերությունը ղեկավարող տիկնոջից, սակայն մեզ չհաջողվեց այնպես, ինչպես շատ սպառողների չի հաջողվում ընկերության օպերատորներից որևէ մեկի հետ կապ հաստատել ու իր դժգոհությունը հայտնել որևէ հարցի շուրջ: Բացի այս, «Վիոլիա ջրից» մեզ ահազանգած աշխատողների պատմելով՝ անարդարություն է նաև աշխատավարձերի վճարման մասով, որովհետև ղեկավար կազմը՝ Մարիաննա Շահինյանն ու իր կուրսեցիները, ստանում են մի քանի միլիոն դրամների հասնող աշխատավարձ, մինչդեռ շարքային աշխատողները, որոնք ծանր գործն են անում, «կոպեկներ են ստանում»:
Այս դժգոհությունները աշխատողների պնդմամբ, բազմաթիվ անգամ բարձրաձայնել են, սակայն որևէ առարկայական արձագանք չկա: Անհասկանալի լուռ է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը: Ստացվում է՝ մի քանի հոգի՝ ղեկավարությունը, որակազրկում են ֆրանսիական բրենդը, այնինչ ֆրանսիական կազմակերպությունները մինչև հիմա բոլորի մոտ ընկալվել են որպես օրինակելի: Մենք բախվեցինք բեսպրեդելի, երբ մի ամբողջ օր այդպես էլ չկարողացանք մեկնաբանություն վերցնել ընկերությունից: Փոխարենը զրուցեցինք ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի հետ և հետաքրքրվեցինք՝ տեղյակ է արդյոք, թե ինչ է կատարվում ընկերության ներսում:
Բաղրամյանը փոխանցեց, որ սպառողի հետ կապված ցանկացած խնդիր հանձնաժողովը կարող է ուսումնասիրել: «Բազմաթիվ են բողոքները, և ամեն տարի՝ ամռան սեզոնին, կարելի է ասել՝ դրանք կրկնապատկվում, եռապատկվում են, հասկանալի է, նաև օբյեկտիվ պատճառներով, որովհետև ամռանը ջրաքանակը շատանում է, որոշակի մաշվածություն ունենք, ճնշումը մեծացնում են, որպեսզի ջուրը բավարարի մինչև վերջին հարկերը, բայց, ամեն դեպքում, կան որոշակի խնդիրներ»,- հայտնեց Գ. Բաղրամյանը:
Նշենք, որ «Վեոլիա ջուր» ընկերության՝ ՀՀ քաղաքացիներին մատուցած վատ ծառայությունների հարցով «Ժողովուրդ» օրաթերթը դիմելու է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա