Տնտեսություն 19:30 05/08/2022 Աշխարհում

Հուլիսին պարենային ապրանքների համաշխարհային գները նվազել են

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Պարենի հենանիշային գների ինդեքսը հուլիսին միջազգային գների նշանակալի անկում է արձանագրել, որտեղ հիմնական հացահատիկային մշակաբույսերի և բուսական յուղերի գները երկնիշ տոկոսային անկում են գրանցել, այսօր հաղորդել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ): Այս մասին նշված է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տարածած հաղորդագրությունում։

«ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը հուլիսին միջինում 140,9 միավոր է կազմել, որը 8,6 տոկոսով ցածր է հունիսի ցուցանիշից, ազդարարելով հինգերորդ անընդմեջ ամսական կտրվածքով անկումը եւ հասնելով այս տարվա սկզբից ի վեր ամենացածր մակարդակին։ Ինդեքսը, որով գնահատվում է ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխությունը, այսուհանդերձ, 13,1 տոկոսով բարձր է 2021 թվականի հունիսի ցուցանիշից։
«Սննդամթերքի գների անկումը վերին մակարդակում լիովին ողջունելի է, հատկապես, երբ սննդամթերքի հասանելիության տեսանկյունից ենք դիտարկում, սակայն դեռեւս մեծ անորոշություններ կան, այդ թվում՝ պարարտանյութի բարձր գները, որոնք կարող են ազդել արտադրության հեռանկարների եւ ֆերմերների կենսապահովման վրա, համաշխարհային տնտեսության չհուսադրող հեռանկարը եւ արժութային տեղաշարժերը, որոնք բոլորն էլ լուրջ խնդիրներ են համաշխարհային պարենային անվտանգության համար», - նշել է ՊԳԿ գլխավոր տնտեսագետ Մակսիմո Տորերոն:

Հուլիսին ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը նվազել է 19,2 տոկոսով՝ հունիս ամսվա համեմատ, իջնելով տասնամսյա ամենացածր մակարդակին։  Նվազել են յուղի բոլոր տեսակների միջազգային գնանշումները, եթե արմավենու յուղի գները նվազել են՝ շնորհիվ Ինդոնեզիայից արտահանման ավելացող հնարավորությունների, ապա կանոլայի յուղի գների նվազմանը նպաստել է նոր բերքի առատ պաշարների ակնկալիքները, իսկ սոյայի յուղի գներն իջել են արդեն տեւական դարձած ցածր պահանջարկի արդյունքում։  Արեւածաղկի յուղի գները նույնպես զգալիորեն նվազել են ներմուծման՝ համաշխարհային պահանջարկի կրճատման արդյունքում, չնայած Սեւ ծովի տարածաշրջանում շարունակվող լոգիստիկ անորոշություններին: Նավթահումքի ցածր գներն, իրենց հերթին, ցած են մղել բուսական յուղի արժեքները։

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսն ամսվա ընթացքում 11,5 տոկոսով նվազել է, սակայն շարունակում է 16,6 տոկոսով բարձր մնալ 2021 թվականի հուլիսի ցուցանիշից։ Ինդեքսում ներկայացված բոլոր հացահատիկային մշակաբույսերի գները նվազել են․ ստորին հորիզոնականը զբաղեցնում է ցորենը, որի համաշխարհային գները նվազել են մինչեւ 14,5 տոկոս: Սա մասամբ պայմանավորված է Սեւ ծովի հիմնական նավահանգիստներից արտահանումների ապաշրջափակման վերաբերյալ Ուկրաինայի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ձեռք բերված համաձայնությամբ,  մասամբ էլ հյուսիսային կիսագնդում ընթացիկ բերքահավաքների սեզոնային առկայությամբ: Հուլիսին անմշակ հատիկեղենի համաշխարհային գները նվազել են 11,2 տոկոսով, որից եգիպտացորենի գինը՝ 10,7 տոկոսով, ինչը, եւս, մասամբ բացատրվում է Սեւծովյան համաձայնագրով, մասամբ էլ  նաեւ Արգենտինայում եւ Բրազիլիայում սեզոնային հասանելիության ընդլայնմամբ: 2022 թվականին առաջին անգամ նվազել են նաեւ բրնձի միջազգային գները:

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը հունիս ամսից իջել է 3,8 տոկոսով, ինչը կապված է գլոբալ տնտեսական լճացման կանխատեսումների հետեւանքով պահանջարկի հեռանկարների վերաբերյալ մտահոգությունների, բրազիլական ռեալի թուլացման եւ էթանոլի ցածր գների հետ, ինչի արդյունքում Բրազիլիայում ամսվա ընթացքում սպասվածից ավելի շատ է շաքար արտադրվել։ Շաքարի համաշխարհային գների անկմանը նպաստեցին արտահանման մեծ ծավալների ակնկալիքները, ինչպես նաեւ Հնդկաստանում արտադրության բարենպաստ հեռանկարները, սակայն Եվրոպական միությունում տիրող շոգ եւ չորային եղանակը մտահոգություն առաջացրեց շաքարի ճակնդեղի բերքի վերաբերյալ եւ կանխեց գների է՛լ ավելի կտրուկ վարընթացը։

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը հունիսի համեմատ նվազել է 2,5 տոկոսով` առեւտրային զուսպ ակտիվության պայմաններում, սակայն այն, դեռեւս, միջինը 25,4 տոկոսով գերազանցում է 2021 թվականի հուլիսի արժեքին: Նվազել են կաթի փոշու եւ կարագի գները, մինչդեռ պանրի գինը մնացել է կայուն, ինչը բացատրվում է եվրոպական զբոսաշրջային վայրերում ունեցած պահանջարկով:
ՊԳԿ մսի գնային ինդեքսը ևս հունիսի համեմատ հուլիսին 0,5 տոկոսով նվազել է, որի պատճառը խոշոր եղջերավոր կենդանիների, ոչխարի եւ խոզի մսի ներմուծման պահանջարկի կրճատումն է: Սրան հակառակ, թռչնամսի միջազգային գներն  իրենց պատմական բարձրակետին են հասել, որի հիմքում ընկած են ներմուծման համաշխարհային կայուն պահանջարկը եւ հյուսիսային կիսագնդում թռչնագրիպի բռնկումների պատճառով կրճատված մատակարարումները»,- ասվում է հաղորդագրությունում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}