Որպես «բարոյական փոխհատուցում», թույլ են տվել, որ Բերձորի և Աղավնոյի բնակիչներն այրեն իրենց տները. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է.
«Արցախի իշխանությունները Բերձորի և Աղավնոյի բնակչությանը փոխանցել են, որ մինչեւ օգոստոսի 25-ը պետք է լքեն իրենց տները, քանդեն իրենց գերեզմաններն ու հարազատների շիրիմները տեղափոխեն նոր բնակավայր։
Ստեղծված օպերատիվ շտաբը զբաղվելու է տնավեր եղած բերձորցիներին ու Աղավնոյի բնակիչներին տեղավորելու խնդրով։
Որպես «բարոյական փոխհատուցում», թույլ են տվել, որ մարդիկ այրեն իրենց տները։
Սեպտեմբերի 1-ին Արցախը Հայաստանին կապող Բերձորի միջանցքը հանձնվելու է թուրքին։
Կոռնիձորով Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհով թուրքերը մեկ-երկու ամիս անձնագիր ստուգելով թույլ կտան անցնել, հետո մի թեթև սադրանք կանեն ու դա էլ կփակեն՝ Արցախը վերջնականապես կտրելով Հայաստանից։
Իսկ դրանից հետո, կամ առաջ Արցախի տոտալ հայաթափումը ժամերի հարց է լինելու։
Որովհետև դրա այլընտրանքը լինելու է էթնիկ զտումն ու նոր ցեղասպանությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Աղավնոյի ժողովրդի վրա չբարդեք
- Նկատեցի՞ք, թե ինչպես Բերձոր քաղաքի, Աղավնո ու Սուս գյուղերի շուտափույթ հանձնման թեման երկրորդ պլան տեղափոխեցին․ Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանը առաջիկայում անցակետ կտեղակայի դեպի Բերձոր, Աղավնո, Սուս գնացող հատվածում. Աբրահամյան